23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Ուզում ենք խորհրդային տարիները ետ գան» /տեսանյութ/

 Մայիսի 1-ին ՝  աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով Կոմունիստական կուսակցվությունն այսօր տոնական քայլերթ էր կազմակերպել:  Քայլերթին մասնակցում էին ինչպես  տարեց քաղաքացիները, այնպես էլ աշակերտները:   Քաղաքացիներից մեկը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ շատ կուզենար, որ  խորհրդային տարիները  վերադառնային, քանի որ այն ժամանակ աշխատանք կար, մարդիկ կարողանում էին ապել, իսկ այսօր նույնիսկ գոյատևելն է դժվար: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրենք ի՞նչ են կարողանում անել, որ ծրագիրն էլ գտնեին. Փաշինյանը` Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Հայաստանում աշխատատեղերի ստեղծման խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ արտադրական, արդյունաբերական տնտեսություն չստեղծվի. այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի` Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ այսօր Երևանում պատմամշակութային արժեքներ են վերականգնվում, իսկ իրենք իշխանության գալու դեպքում դա թույլ չեն տալու, նաև նպաստելու են, որ Երևանը օղակապատվի կանաչ գոտիով: Ըստ […]

Ընտրելով «Ելք»-ին՝ ձեր կյանքի որակը կփոխվի (տեսանյութ)

Ելք դաշինքը քարոզարշավն այսօր շարունակում է Երեւանի Կենտրոն համայնքում։ Քարոզարշավի ընթացքում, ինչպես ամեն անգամ, այնպես էլ այսօր Ելք-ի ներկայացուցիչները իրենց քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլում են Երեւանի փողոցներով, բակերով, մոտենում ու զրուցում քաղաքացիների հետ։  Ըստ Ելք-ի ներկայացուցիչների՝ մայիսի 14-ին քաղաքացին իր մեկ քվեով կարող է փոխել կյանքի այն վիճակը, որով ապրում են։ Նրանք առաջարկում […]

Երբ կվերսկսվի պատերազմը /տեսանյութ/

«Միանշանակ չեմ ցանկանում, որ պատերազմ լինի: Բայց հայտնի ասացվածքը ասում է՝ եթե ուզում ես խաղաղության մեջ ապրել, ապա պատրաստ եղիր պատերազմի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության համանախագահ, ԱԺ ՀՀԿ պատհամավոր   Տաճատ Վարդապետյանը: Անդրադառնալով հրադադարի խախտման ամենօրյա դեպքերին Վարդապետյանը նկատեց.«Սա թուրքի ձեռագիր է, թուրքի վարքագիծ: Իմ համար թուրքի ու ադրբեջանցու միջև տարբերություն […]

«Կոմունիստական կուսակցության ձայները գողացան» /տեսանյութ/

 Ինչպես արդեն հայտնել ենք «Կոմունիստական» կուսակցությունը  Երևանում անցկացնում է մայիսմեկյան ավանդական երթ: Կոմունիստները վստահ են՝ եթե ապրիլի երկուսին ընտրությունները չկեղծվեին, իրենց քաղաքական ուժը, անկասկած, կհայտնվեր խորհրդարանում:  Կոմունիստները երթի ընթացքում ծածանում էին «Ինչո՞ւ գողացաք մեր քվեները» պաստառը: Մանրամասները ՝ տեսանյութում:

Երեւանում ընթանում է կոմունիստների մայիսմեկյան երթը /ֆոտոշարք, տեսանյութ/

Մաշտոցի պողոտայում  ընթանում է  «Կոմունիստական» կուսակցության կողմից կազմակերպված  մայիսմեկյան ավանդական երթը:  Ակցիան ուղեկցվում է ռուսական եւ հայկական խորհրդային քայլերգերով ու հեղափոխական երգերով: Երթի մասնակիցները քայլում են՝ վանկարկելով՝ «Կեցցե՛ մայիսի 1-ը», «Ո՛չ պատերազմին»: Մանրամասները՝ տեանյութում: https://www.youtube.com/watch?v=AIlBhyJnMBg          

Գաղտնիք չի /տեսանյութ/

«Ես վաղուց եմ կողմնորոշվել , թե ում կտամ իմ վստահության քվեն: Գաղտնիք չի դա, բնականաբար այն մարդուն, ով փորձ ունի ու ծառայում է ժողովրդին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոն համայնքի բնակիչ Մուրադ Թերզյանը: Թերզյանը նշեց, որ վերջին 25 տարիներին միակ քաղաքապետը, ով մտածել է քաղաքի մասին՝ Տարոն Մարգարյանն է: Մանրամասները՝ տեսանյութում

«Չի նշանակում, որ դու եկար, պիտի հաջորդ օրը սարքվի ասֆալտը» (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին էլ արդեն պարզ է, թե որ ուժն է մեծամասնություն ունենալու: Ըստ նրա` իշխող կուսակցության թիմը լրիվ պատրաստ է ընտրություններին, նա սկսել է պատրաստվել վերջին ընտրություններից հետո: «Եթե շրջեք, կտեսնեք, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներ բոլոր համայնքներում կան Երևանի, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» […]

Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի.գնդապետ Եսայան/տեսանյութ/

«Մեր հակառակորդը ամեն ինչի ունակ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց «Վետերանների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Գնդապետը նշում է ՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ լայնածաված պատերազմը սարերի հետևում չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

Իմ արմատները Մուշից և Սասունից են.Տարոն Մարգարյանը անկեղծացավ/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 29-ին Երևանի Ավագանու ՀՀԿ թեկնածուները հանդիպեցին Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ: Ընտրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց.«Իմ արմատները Մուշից և Սասունից են: Երբ արևմտյան հայաստանից եկել ենք մեր ճյուղերի մի մասը գնացել են Իրինդ՝ Թալին: Հովիկին էլ բարևեք…»,-մի կնոջ դիմելով ասա Տարոն Մարգարյանը: Կնուջ տարակուսանքին արձագանքեց.«Քրոջդ թոռն է Հովիկը: Իմացեք ես բոլորին ճանաչում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի