Հենրիխին էլ «փչացրին» /տեսանյութ/
«Շատերը վիճարկում են` Հենրիխ Մխիթարյանը պետք է ընդուներ պարգևը, կա՞մ չընդուներ: Կարծում եմ` պետք է ընդուներ, և կեցցե՛ պարգևատրողը , կեցցե՛ նաև ստացողը` Հենրիխ Մխիթարյանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Բանաստեղծի խոսքով` պետության բարձրագույն պարգևը մերժելը հավասարազոր էր` մերժել ուսերին կրող դրոշը:
Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում երեկ՝ մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետութեան տոնի առթիվպետական պարգևների եւ կոչումների շնորհման արարողությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է առաջին աստիճանի շքանշանով:
Նա պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:
Մխիթարյանը պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինքը շատ հպարտ է ՀՀ նախագահի կողմից պարգեւ ստանալու կապակցությամբ։
Ավելի ուշ համացանցում տարաբնույթ քննարկումներ են զարգացել:
Մանրամասները` տեսանյութում: