«Սուքիաս Ավետիսյանն էլ կաշխատի որևէ պաշտոնում» (տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզում էր ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը: Նրանից Henaran.am-ը փորձել է պարզել, թե կուսակցությունն ինչ է որոշել ու ինչքանով են հիմնավորված այն խոսակցությունները, որ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դառնալու է մարզպետ կամ փոխնախարար:
ԱԺ նախկին նախագահը հավաստիացրել է, որ կուսակցությունը անգործ չի թողնելու Սուքիաս Ավետիսյանին. «Բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաեւ մենք պետք է կարողանանք որեւէ կերպ ոգեշնչել նրանց: Բնականաբար, Սուքիասն էլ կաշխատի որեւէ պաշտոնում, կարծում եմ` հնարավորության դեպքում մի բան կտանք: Սուքիասը լավագույն հանրապետականներից մեկն է»:
Իսկ Henaran.am-ի այն հարցին, թե ոգեշնչելու է նաև Մարտուն Գրիգորյանին. Գալուստ Սահակյանը նախ շեշտեց, որ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ, թեև նշենք, որ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում մոտ 10.000 քվե էր ստացել:
«Մարտունն ամենատաղանդավորն է, բայց ՀՀԿ-ական չի: Փոխնախարարի պաշտոն տալը միայն խոսակցություն է: Մենք կուսակցության մեջ պայքարում ենք, չենք քննարկում, թե ում ինչ պաշտոն ենք տալիս: Պաշտոնները ժամանակավոր գործողություններ են: Մարդը պետք է կարողանա հստակ կանգնել ժողովրդի կողքին»,- նկատեց Գալուստ Սահակյանը: