26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանը դիտավորյալ խանգարում էր Սեֆիլյանին.փաստաբան/տեսանյութ/

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստն էր, որն անցավ լարված մթնոլորտում:

Դատականի նիստի մասնակիցները պատշաճ ձայն էին պահանջում, քանի որ ապակեպատ դահլիճից այն կողմ ո՛չ լրագրողներին, և ո՛չ էլ դահլիճում գտնվողներին դատական նիստը լսելի չէր:

 Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատական նիստի հրապարակայնությունը խախտված է: Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մինչև յհունիսի 13-ը:

 «Պաշտպաններից մեկը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի նիստը հետաձգվի: Դատական նիստում՝ ի զարմանս մեզ, նորամուծություններ տեսանք: Երբ մենք նիստի կարգի վարման հետ կապված հայտարարություն էինք ուզում անել, նախագահող դատավորն ասաց ՝ շատ լավ, քիչ անց ձեզ հնարավորություն կտրվի: Կարգադրիչներից էր, թե՞ ուղեկցող ոստիկաններից, չգիտեմ, բայց այդ ոստիկանը եկել ու Ժիրայր Սեֆիլյանին ընդգծված մեջքով էր կանգնել: Նա խանգարում էր Ժիրայր Սեֆիլյանին: Ինչպես գիտեք՝ իր տեսակցություններն արդեն մեկ տարի է՝ սահմանափակված են: Այսինքն՝ սա միակ հնարավորությունն էր, որ նա իր հարազատների ու ընկերների հետ գոնե աչքերով շփվեր: Բայց ոստիկանը դա էլ թույլ չտվեց: Դատավորը չպահեց իր խոստումը և մեզ ձայն չտվեց: Կարծես, նախապես ծրագրավորված սցենար կար: Դատավորը պետք է գար, արագ ընթերցեր ու դատական նիստը հետաձգվեր: Բայց անգամ այդ սցենարի դեպքում մենք կարծիք հայտնվելու իրավունք ունեինք»,-նկատեց  Տիգրան Հայրապետյանը:  
Տիգրան Հայրապետյանը նաև մի շարք մանրամասներ ներկայացրեց կապված գործի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ