26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թող Կառավարությունն ու ԱԺ աշխատակազմը կրճատեն (տեսանյութ)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի խոսքով` նույն մարզում կան իրար կողք կողքի գտնվող համայնքներ, սակայն մշակութային և այլ առումներով դրանք միմյանցից հեռու են ու չեն համադրվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով համայնքների խոշորացման ծրագրից, նա ասաց, որ կան գյուղեր, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն, համայնքների խոշորացմամբ խաչ է դրվում դրա վրա: Նա հավելեց, որ համայնքները, որ միացվում են, պիտի վարչական սահման ունենան, սակայն հաճախ դա էլ չկա:

«Այստեղ ոչ մի ասպետկ պահված չէ, թեկուզև գրված է, որ պիտի պահվեն: Օպտիմալիզացիա պիտի կրականացվեն ոչ թե գյուղերում, այլ նույն Կառավարություն, Ազգային ժողովի աշխատակազմում: ԱԺ-ում մի ամբողջ հարկ է ԱԺ նախագահի ռեֆերենտներն ու օգնականները, ոչ թե կպնեն գյուղերին, որոնք դեմքի պահպանման խնդիր ունեն»,-նկատեց նա:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, որ նույնիսկ նախարարություններ կան, որ ավելորդ են իրենց գործունեությամբ, սակայն չնշեց, թե կոնկրետ որոնք:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ ասաց, որ այս օրինագիծը քայքայում է երկիրը: «Հայաստանում արհեստական խնդիրներ են բարձրացվում, ու արհեստական լուծումներ են փորձվում տալ»,-նկատեց նա: Կարինե Հակոբյանն ընդգծեց, որ վարչապետը շատ լավ գիտի, թե ինչպես են լուծվում խնդիրները, և այս խնդիրներն էլ պետք է ճիշտ ձևակերպվեն, լուծումներ առաջարկվեն:

«Մենք մինչև իրական խնդիրը չհասկանանք, իրական լուծում չենք կարող տալ: Պղտոր ջրում սկսում են ձուկ որսալ, ներկայացված հիմնավորումն էլ համոզիչ չէ ընդհանրապես:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ