Ինչի՞ կբերի համայնքների խոշորացումը /տեսանյութ/
«Համայնքների խոշորացումը տնտեսապես արդյունավետ է, բայց պետք է հշվի առնել, թե դա մեր երկրի պարագայում ինչի կարող է հանգեցնել՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է սահմանամերձ համայնքերին: Ինչքան մենք կենտրոնացնում ենք ՏԻՄ-երը, արդյունքում մեկ այլ լուրջ խնդիր է առաջանում. եթե համայնքները խոշորացվում են, համայնքի ղեկավարը որոշում է այդ ամբողջ փնջի ապագան ու այստեղ կարևոր է այդ համայնքերի ղեկավար ընտրված անձի ծագումը, այսինքն՝ այն, թե ո՛ր համայնքից է նա», – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ համայնքների խոշորացմանն ու օպտիմալացմանը:
Տնտեսագետը շեշտեց՝ ամեն համայնք ունի իր սովորույթները, բարբառները անհրաժեշտ է հասկանալ` մենք դրակա՞ն արդյունքի կհանգենք, թե՞ բացասական, եթե կցենք այդ համայնքները:
«Գերկենտրոնացվածության խնդիր կարող է առաջանալ. շատերը կնախընտրեն, որ իրենց երեխան հաճախի ոչ թե հարևան համայնքի դպրոցը, այլ մայրաքաղաքի, այսինքն՝ տվալ ընտանիքները կարող են գյուղից տեղափոխվել մայրաքաղաք», – նշեց բանախոսը: