26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւր են գնում հիմնադրամի փողերը /տեսանյութ/

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի:

Երեկ՝ մայիսի 23-ին «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց»  հայրենասիրական երիտասարդական կենտրոնում նախարարը  պարզ զրույց ունեցավ հանրության հետ:

«Մտածում եմ, ինչպես պետք է անենք, որ երկու տարվա ժամկետային ծառայությունը, որը մեր մոտ պարտադիր է, և դեռ երկար է լինելու պարտադիր՝ լինի լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն: Ինչպես անենք, որ քաղաքացու կապը պաշտպանության համակարգի հետ ոչ սկսվի ու ոչ էլ ավարտվի ժամկետային զինծառայությամբ: Ինչպես անել, որ սպա լինելը լինի չափազանց պատվաբեր և սպա դառնալու համար մեր երիտասարդները մրցեն »,- նշեց նախարարը: Նախարարը խոսեց նաև «հազար դրամների»  ծրագրից, ինչը հակասական եւ ծավալուն քննարկումների առիթ էր դարձել:

«Անցել է մի քանի ամիս և  1000plus.am կայքում յուրաքանչյուրը կարող է տեսնել մուտք գործող յուրաքանչյուր լուման և այնպես է կազմակերպված, որ այդ լուման ոչ մի ուրիշ ծրագրի չի կարող նպատակաուղղվել: Յուրաքանյուրը կարող է տեսնել, թե ուր են գնում գումարները»,-պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ