15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավտովթար Բագրատունյաց պողոտայում. տուժածի վիճակը ծանր է

Հունվարի 21-ին, ժամը 06.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FՕ 021 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին […]

Վարչապետն Իտալիայի պատվավոր հյուպատոսի հետ քննարկել է Գյումրիի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին: Հյուպատոսը կառավարության ղեկավարին է ներկայացրել «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի ծրագրերը Գյումրու պատմամշակութային արժեքների վերականգնման, դրա շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծման, արհեստների և արվեստների ներկայացմամբ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Անտոնիո Մոնտալպոն կարևորել է ծրագրերի կյանքի կոչման գործում կառավարության հետ համագործակցությունը: Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությունները […]

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Արագած Ախոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 21-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: «Վերադարձ»-ը ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է: Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել […]

Մելանիա Թրամփի անկրկնելի կերպարը ամուսնու երդմնակալության արարողության ժամանակ /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմանակալության արարողության գլխավոր ինտրիգներից մեկն այն էր, թե ինչպիսի կերպարով է ներկայանալու առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Վերջինը չհիասթափեցրեց, նրա զգեստն ու կերպարը անկրկնելի էին։ Նա Սպիտակ տուն ժամանեց երկնագույն զգեստով, որի հեղինակը հանրահայտ Ralph Lauren-ը, դիմահարդարումը զուսպ էր, սանրվածքը՝ նույնպես։   Սակայն շատերը շտապեցին Մելանիայի զգեստը համեմատել Ջեկի Քենեդիի զգեստի հետ, որը վերջինը […]

«Մի´ գնացեք երկրից. մի ուրիշ հպարտությունն է հայ լինելով ներկայացնել Հայաստանը գիտական աշխարհում»

ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի շրջանակներում տեղի ունեցող «Խոսք ու զրույց» ձևաչափի բանախոսներից էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: Գիտնականը երիտասարդ հանրապետականների հետ կիսվել է մի շարք խորհուրդներով, որոնք անհրաժեշտ են նրանց, ովքեր որոշել են գիտությամբ զբաղվել: Կոնստանտին Ենկոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու հզոր գիտնականների՝ Ալբերտ Էնշտեյնի և Անդրեյ Սախարովի լուսանկարներում նրանց աչքերին. «Դրանց […]

Շմոլ գազից թունավորմամբ 2 կին է տեղափոխվել հիվանդանոց

Հունվարի 20-ին, ժամը 18.35, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2 կանայք: Պարզվել է, որ նրանք տանը թունավորվել են շմոլ գազից: Կատարվում է հետաքննություն:

Հով արեք. կայացավ Դավիթ Միրոյանի նոր տեսահոլովակի պրեմիերան

Երգիչ, ռեփեր Դավիթ (Դավո) Միրոյանը ստեղծագործական դադարից հետո հանրությանը ներկայանում է նոր տեսահոլովակով: ‹‹Հով արեք›› խորագիրը կրող երգի ստեղծման հիմքում ապրիլյան դեպքերին հաջորդած իր զգացողություններն ու մտքերն են: ‹‹Ինչպես շատերը, Արցախում տեղի ունեցած ապրիլյան դեպքերից հետ իսկապես դժվար պատմելի, կուտակված զգացողություններ ունեի, որը վերջապես կարողացա արտահայտել այս երգի միջոցով եւ հոգեվիճակս ներկայացնել հանրությանը››,- նշում է […]

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել  է  Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած […]

«Ես ունեմ և կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն»

Ֆեյսբուքյան հանրագրում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է մամուլում վերջին օրերին քննարկվող լուրերին, թե նույնանուն կուսկացության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փորձել է նիստի ժամանակ հարվածել իրեն տարակարծության պատճառով: «Սիրելի հայրենակիցներ, Այս մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից իմ գործընկերների վերաբերյալ տարածվել է ակնհայտ սուտ` վիրավորական և զրպարտչական տեղեկատվություն: Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով […]

«Ծեծը երբեք չի կարող դաստիարակության հենք լինել»

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համանքի «Ռոսաննա Մալճյան» մանկապարտեզի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Ամալյա Զոհրաբյանը պատմում է՝ ընդամենը 23 տարեկան էր, սովորում էր մագիստրատուևայի վերջին կուրսում, երբ աշխատանքի անցավ։ Միանգամից սիրեց իր աշխատանքը ու հատկապես փոքրիկներին։ «Ես մեծացել եմ մանկավարժների ընտանիքում․ տատիկս, պապիկս, հորաքույրս մանկավարժ էին,  ու կարծում եմ նրանցից է եկել սերը դեպի այս մասնագիտությունը», – Henaran.am-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի