13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Էրդողանը և Պուտինը մարտին կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ), որտեղ հանդիպում կունենա է Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքական «Mynet» լրատվամիջոցի հարղորդմամբ` այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս նշել է, որ ներկայումս, այցի կազմակերպման համար տարվում են նախապատրաստական աշխատանքներ:

Նշվում է, որ երկու նախագահները մասնակցելու են ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:

Ավելի վաղ թուրքական մամուլում ևս հայտնվել են տեղեկություններ Էրդողանի Մոսկվա կատարելիք այցի մասին:

Աղբյուրը  հիշեցնում է նաև, որ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը 2015թ չեղարկվեց, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:

Չնայած, որ կայանալիք ժողովի օրակարգային թեմաների մասին որևէ հայտարարություն չի եղել, այնուամենայնիվ սպասվում է, որ կքննարկվեն Սիրիայի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ