«Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այսօրվանից նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին: «Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող […]





































