10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի և Արարատի  տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց […]

Վարույթը կարճվել է

ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին տեղեկացնում են Միհրան Պողոսյանի գրասենյակից: «Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան […]

«Ոսկու աշխարհ» տոնավաճառից ոսկյա զարդերի հավաքածու են հափշտակել

Երեւանում հունվարի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձը Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի թիվ 7 տաղավարից հափշտակել է ոսկյա զարդերի հավաքածու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հափշտակությունը տեւել է մի քանի րոպե եւ այդ ամենը տեսանկարահանվել է տեղադրված տեսախցիկների կողմից։ Հափշտակված գումարը կազմում է մոտ 250 հազար դրամ, որը պատկանում է 48-ամյա Սուրեն Ե.-ին: Ոստիկանները […]

ԵՄ դեսպան. Խորհրդարանական ընտրությունները կազդեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա

Հայաստանն ու Եվրոպական Միությունն ակտիվ եւ ինտեսիվ բանակցություններ են վարում Շրջանակային նոր համաձայնագրի կազմման եւ կնքման շուրջ: Թեպետ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերություններում չի կաշկանդվում ՀՀ ներքին օրակարգով, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մաքուր, արդար եւ թափանցիկ անցկացումը կարող է լավ մթնոլորտ ձեւավորել համագործակցության հետագա զարգացման համար: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց […]

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության  նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ։ Կողմերը քննարկել են  Եվրասիական  տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադառնալով  ԵԱՏՄ շրջանակներում  համագործակցությանը՝ Նիկոլայ […]

Նոր նշանակումներ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում  դատախազի պաշտոնին  նշանակման հրամանները: Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի […]

ԱԺ նախագահն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի դեսպանության գործունեությունը Հայաստանում իր հերթին կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահը, անդրադառնալով խորհրդարանական կապերի […]

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ Կանադայում

Հունվարի 21-ին Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, որին մասնակցեց նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Երեկոյի բանախոսն էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, Քվեբեկի հայ համայնքի հարյուրավոր […]

Կթուլացնի՞ ՀՀԿ-ը (տեսանյութ)

«Հայ ազգային կոնգրեսը մի քանի կազմակերպությունների խումբ է, եթե ՀԱԿ-ը հաշվարկելու է, որ առանձին կարող են հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, կարող են առանձին մասնակցել, բայց եթե ոչ, կարող են որոշել միավորվել «Ծառուկյան» դաշինքի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա` եթե գործարար Խաչատուր Սուքիասյանն, ով նախկինում աջակցում էր ՀԱԿ-ին, լինի «Ծառուկյան» դաշինքում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի