25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Համախմբում» -ը հերքում է

Կեղծ և սուտ լուրեր տարածելու հարցում մասնագիտացած և հայտնի հասցեից կառավարվող թերթերից մեկը գրել էր, թե, իբր, Համախմբում կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, և փակում է կուսակցական գրասենյակները։

Իրականությունը ճիշտ հակառակն է, այսինքն՝ թերթը հերթական անգամ ստում է։ Մեր կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում է՛լ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը։ Եթե օրական երկու–երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս։

Հ.Գ.։ Ի դեպ, երեկ մեր հերթական կառույցներից մեկի «փակումն» էր (https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/1227716970597890?pnref=story) Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Իսկ դրանից երկու օր առաջ «փակվեց» (https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/1225838377452416?pnref=story) ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը։

Շեշտենք, որ միայն այդ երկու կառույցների հիմնադրման արդյունքում Համախմբում կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 700 մարդ։

Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ