25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հարցը կասկածելի է»

«Այս պահի դրությամբ՝ կանխատեսումներ անելու համար   մենք հենվում ենք վերջին ՏԻՄ ընտրությունների վրա: Ինչպես հայտնի է, բավականին ակտիվ պայքար էր ընթանում այդ ժամանակ: Չորս կուսակցություն պահպանել է իր դիրքերը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ»: Այս կուսակցությունները ունեն ավագանու անդամներ, համայնքապետեր, որոնք բավականին մեծ ազդեցություն ունեն ժողովրդի վրա: ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հարցը կասկածելի է», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգն ընդգծեց՝ վերջին շրջանում ձևավորված քաղաքական ուժերի ու դաշինքների վերաբերյալ դեռևս ոչինչ ասել չի կարող. հարկավոր է սպասել, մինչև վերջնականապես պարզ դառնա՝ ով ում հետ է համագործակցելու, և նոր միայն  սոցիոլոգիական հետազոտություններ կարվեն՝ պարզելու այդ ուժերին որքանո՞վ է ժողովուրդը վստահում:

Ըստ սոցիոլոգի՝ ընտրողների վստահությունը շահելու համար կա մի քանի կարևոր գործոն, որոնց պետք է ուշադրություն դարձնեն բոլոր քաղաքական ուժերը: Խոսքը խարիզմատիկ դեմքերի, ֆինանսական միջոցների, թիմի, կազմակերպչական ռեսուրսների ու գաղափարների մասին է:

«Մի կարևոր փաստ էլ կա. ԿԿՀ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հեռուստաընկերություններ ունեն, ինչպես գիտենք: Դրանց միջոցով այդ ուժերը կարողանում են կապ պահել  ընտրողների հետ, ներկայացնել իրենց ծրագրերը, համոզել մարդկանց, որ իրենց ծրագրերը լավն են: Ագիտացիայով զբաղվելու հարցը շատ կարևոր է: Ժողովուրդը պիտի քաղաքական ուժերին, թեկնածուներին նախ ճանաչի, իմանա,  որ հետո վստահի ու հավատա», – նշեց սոցիոլոգը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ