Հոդված՝ «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները»
Թեքեյան Կենտրոնում բացվել է բացառիկ ցուցադրություն՝ մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որն իրականություն է դարձել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի համագործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված վաթսունվեց աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարվեստական անվանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացության մասին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ […]





































