Երազանքներն իրականանում են․ Elie Saab-ի նոր՝ անկրկնելի հավաքածուն /ֆոտոշարք/
Որքան էլ մինիմալիզմը նորաձեւ լինի, քննադատվեն փայլուն, աչքի ընկնող հանդերձները, միեւնույնն է, Elie Saab նորաձեւության տունը ներկայացնում է փայլուն, շքեղ զգեստներ, եւ դրանք միշտ հեքիաթային են։
Այս անգամ էլ Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացված նոր հավաքածուն շքեղ էր, աչքի ընկնող, հեքիաթային։
Դիզայները շարունակում է միավորել արեւելքի ու արեւմուտքի նորաձեւությունը, եւ դա անում է նուրբ, ճաշակով, եւ այդ պատճառով էլ զգեստներն ասես հեքիաթից լինեն։