23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արաբկիրի քննչականի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Նույն օրվա մեկ այլ հրամանով բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է բաժնի պետի տեղակալ Մհեր Էդուարդի Ներսիսյանի վրա։

Բաց նամակ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի Պարոն նախագահ 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի   պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։ Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։ Անցած 7 […]

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում

Հունվարի 19-ին Ստոկհոլմի «ABF» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի մահվան 10-ամյակին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցեցին պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը, նշեց, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության […]

«Եկեք, տարբերենք վստահությունը դժգոհությունից» (տեսանյութ)

«Շատ նորմալ եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի վերադարձը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` տարբեր քաղաքական միավորների վարքագիծն այս նախընտրական շրջանում պայմանավորված է իշխանության դեմ և ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, սակայն իշխանությունը բոլորին մրցակից է համարում ու պատրաստ է ազատ ու թափանցիկ պայքար տանել: Henaran.am-ի հարցին, թե արդյոք […]

Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորները ծեծել են իրար (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորները ծեծկռտուք են սկսել: Ծեծկռտուքի պատճառը եղել է անկախ պատգամավոր Այլին Նազլիաքի բողոքի ակցիան, որը ձեռնաշղթաներով իրեն ամրացրել է խորհրդարանի ամբիոնին՝ բողոքելով կառավարման նախագահական ձեւին անցում նախատեսող բարեփոխումների դեմ: Այլինին պաշտպանել են քրդամետ կուսակցության ներկայացուցիչները: Դրանից հետո կին պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Կանայք սկսել են հրել ու հարվածել իրար: Արդյունքում Նազլիաքին […]

Խոսրով Հարությունյանին ցուցակում լինելու առաջարկ չի արվել (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով` ընտրություններին ընդառաջ ձևավորվող դաշինքները կարծես թե քաղաքական ամուսնություններ լինեն, որոնք ընտրություններից հետո ապահարզան են տալիս: «Շատ հաճախ այսպիսի բաներ լինում են, բայց մենք անցնում ենք կուսակցությունների, քաղաքական համակարգի կայացման ճանապարհով, իսկ այստեղ արդեն արդեն խոշորացում է պետք: Հույսով եմ, որ դրանք քաղաքական լուրջ կառույցներ […]

Շատ հանգիստ ես ու Զառան երեկ խոսել ենք. Ա. Մարտիրոսյան

«Բացարձակ լարվածություն չի եղել, հունից հանելու խնդիր չի եղել, հակառակը, շատ հանգիստ ես ու Զառան երեկ խոսել ենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով մամուլում հայտնված լուրերին, թե կուսակցության նիստի ժամանակ երեկ ինքը փորձել է ապտակել նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: «Իմ կյանքի ընթացքում չի կարող լինել իգական սեռի ներկայացուցիչ, որն ասի, […]

Ավտովթար Վանաձորում. կան տուժածներ

Հունվարի 20-ին, ժամը 01.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի 50 DD 404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Դ.) […]

Աղվան Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի շտաբը

ՀՅԴ նախընտրական շտաբի պետ է նշանակվել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս մասին Ա. Վարդանյանը հայտնել է «Օրակարգ» հաղորդման ժամանակ: Նաև հայտնի է, որ ՀՅԴ-ն առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այս մասին ասաց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի