25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարևորագույն իրադարձություններից էր Հռոմի Պապի պատմական այցելությունը Հայաստան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին
Բարև ձեզ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Արտաքին գործերի նախարարությունում 2016 թվականի դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսին։

Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր։ Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մեր կողմից ծավալուն քայլեր ձեռնարկվեցին Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու և եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու ուղղությամբ։

Շարունակվեցին ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով:

Կարևոր իրադարձություններից կառանձնացնեի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը և 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացնելու մասին որոշման ընդունումը։

2016 թվականին շարունակվեցին ջանքերն ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը։ Հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացումը կարևոր տեղ զբաղեցրեց մեր օրակարգում: Հաջող ընթացք ունեցան Եվրոպական միության հետ հարաբերություների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների յոթ փուլերը: Ուշադրության կենտրոնում էր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, համագործակցության առավել զարգացումը։ Շարունակվեցին ընդլայնվել եվրոպական պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները: Քայլեր ձեռնարկվեցին՝ ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի զարգացման նպատակով: Հայաստանը գործնական ջանքեր գործադրեց ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Աշխատանքներ տարվեցին արաբական պետությունների հետ համագործակցության խորացման համար: Հայաստանը շարունակեց քայլեր ձեռնարկել ամերիկյան աշխարհամասի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով, աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Շարունակվեց ներգրավվածությունը միջազգային կառույցներում և բազմակողմ ձևաչափերում: Հայաստանը ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Գործնական մասնակցություն ունեցավ Անկախ պետությունների համագործակցության կառույցներում ծավալվող գործընթացներին։ Հայաստանը շարունակեց խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բնակականոն ընթացք ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը:

Արտգործնախարարության գործունեության առանցքային ուղղություններից էր Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը:

2016 թվականի կարևորագույն իրադարձություններից էր Հռոմի Պապի պատմական այցելությունը Հայաստան։ Նշեմ, որ նախորդ տարի պետությունների ղեկավարների, խորհրդարանների նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով կայացել է 120-ից ավել փոխայցելություն։

Ինչպես տեսնում եք, 2016 թվականը բավականին ակտիվ տարի էր։ Կարծում եմ՝ 2017 թվականը ոչ պակաս հագեցած է լինելու։

Այսօր առավոտյան «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում հրապարակվել է արտգործնախարարության 2016թ. գործունեության հաշվետվությունը: Այն նաև հասանելի է մեր կայքում. դուք հնարավորություն ունեք ավելի մանրամասն ծանոթանալու այդ ամփոփման հետ։ Կսահմանափակվեմ այսքանով, որպեսզի ավելի շատ ժամանակ թողնենք հարցուպատասխանի համար։ Խնդրեմ:

Արմենիա ՀԸ. Պարոն նախարար, ապրիլից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում հանդիպումներ կայացան, և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք, հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել: Եվ այս վերջին օրերին, կարծես, այդ մասին աղմուկ էլ առանձնապես չկա: Ի՞նչ զարգացումներ կան: Ի՞նչ նորություն կա: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս, փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Բաքուն Հարցականի տակ դրեց, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց այդ պայմանավորվածությունները, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում։ Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղորդվում են եռանախագահները և Հայաստանը, որը ուղղված է համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղվի։ Այնպես որ սրանով ենք զբաղվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ