Մարգարիտա Սիմոնյանը՝ Ռուսաստանի ամենահաջողակ գործարար կանանցից մեկը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 10 օր առաջ մեկնարկած աշխատանքների նպատակը ձմռան ամիսներին փողոցներում շաղ տված ու նաև դիտահորերում հայտնված աղ ու ավազի պատճառով ջրի հնարավոր դժվարանցանելությունը կանխարգելելն է: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Այնուհետ հեղեղատար համակարգերը նաև լվացվում […]
Երեւանի Էրեբունի համայնքում Ելք դաշինքը իրականացնում է նախընտրական քարոզրաշավ։ Քարոզարշավի ընթացքում ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի ցուցակով առաջադրված Նիկոլ Փաշինյանը, նայելով պատուհաններից նայող մարդկանց, ասաց, որ ուրախ է, որ Էրեբունու բնակիչներին տեսնում է բարձր ու գարնանային ջերմ տրամադրությամբ։ Փաշինյանը կոչ արեց՝ «Ապրիլի 2 գնացեք ընտրատեղամաս, վերցրեք համար 1 քվեաթերթիկը, որի առաջին էջում գրված են այս անունները՝ […]
Այժմ Երեւանի Էրեբունի համայնքում Ելք դաշինքը իրականացնում է նախընտրական քարոզրաշավ։ Քարոզարշավի ընթացքում ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի ցուցակով առաջադրված Նիկոլ Փաշինյանը մոտենալով բնակիչներին՝ նշում էր․ «Հայաստանը համակած սոցիալ տնտեսական ծանր վիճակից ելք կա։ Պարզապես հարկավոր է ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս եւ կատարել ճիշտ ընտրություն»։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն է անցկացնում ՀՀԿ-ի քարոզարշավը, մեկնում մարզեր, մտածված է քաղտեխնոլոգների կողմից: «Այս դիսբալանսը բերելու է նրան, որ վարչապետի հետ են բոլորի հույսերը կապվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ նրա` վարչապետի իմիջն ավելի բարձր է, քան Գագիկ Ծառուկյանինը: Հարցին, թե ինչ է […]
Կոմունիստների քարոզարշավը ևս խոչընդոտվում է: Զավեշտալի է, որ այսօր՝ մարտի 10-ին Արմավիր քաղաքի մշակույթի պալատում Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական քարոզարշավը փորձել է խոչընդոտել կոմունիստ ներկայացած մի կին: Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի ելույթից հետո կինը հարցի փոխարեն մեղադրել է ներկա կոմունիստներին, որ չկարողանալով սոցիալիզմը պահել՝ երկիրը կործանման են տարել: Կինը ցույց է տվել նաև իր […]
Սիսիան քաղաքում այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները տարատեսակ խնդրանքներով էին դիմում նրան: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Սիսիանի բնակիչներից մեկը բողոքեց, որ իր աղջիկը սովորել է Ստեփանակերտում եւ քանի որ դիպլոմը չի անցնում Հայաստանում, չի կարողանում աշխատանք գտնել: Նա խնդրեց, որպեսզի իր աղջկան աջակցեն աշխատանք գտնելու հարցում: Բացի այդ, տարեց տղամարդը […]
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին: Այդ մասին այսօր Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար […]
Նախքան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կվերադառնար ռեալ քաղաքականություն, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նրա հետ հանդիպումներ է ունեցել. «Այդ խոսակցությունների ժամանակ, չեմ թաքցնում, որ եկել ենք ընդհանուր եզրահանգման, որ Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշը շատ բարձր է, ու պետք է այն օգտագործել խորհրդարան տանելու համար մշակույթի ու արվեստի գործիչներին, լավագույն իրավաբաններին, տնտեսագետներին, ովքեր կարող էին որակական […]
Ստամբուլի Բյույուկչեքմեջե արվարձանում այսօր հրշեջ ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 5 հոգի է մահացել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռում եղել է յոթ մարդ, որոնցից 4-ը՝ օտարերկրա քաղաքացիներ։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռեւս հայտնի չէ։
























