02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հումորով, ծիծաղը դեմքիդ, միշտ էտպես էլ ղեկավարի. քաղաքացին բնութագրում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը նախ նշեց, որ մենք շատ փոքր պետություն ենք, բայց ընտանիք կա, որ 4-5 հոգուց բաղկացած անդամներ ունի, որոնք բոլորն էլ կուսակցականներ են:  «Այդ ընտանիքում միասնություն չկա, իրար հետ վիճում են: Որտեղ ամուր թիկունք, այնտեղ էլ հզոր ճակատ, մեր ժողովուրդը պետք է միասնական լինի, կուսակցության թիվը մի քիչ փոքրացնենք, աշխարհում այդ թվով ռեկորդակիր ենք»,-ասաց նա:

«Դա իմ որոշելու խնդիրը չէ, դա դուք եք որոշել, հիմա որոշեք 2-3-ը, այդպես է լինելու, բա դեմոկրատիան էտ է»,-արձագանքեց վարչապետը:

Քաղաքացին նաև բնութագրեց վարչապետի կերպարը. «Հումորով, ծիծաղը դեմքիդ, միշտ էտպես էլ ղեկավարի, հեռուստատեսության առաջ նստած էի, Դուք ամփոփում էիք կառավարության աշխատանքները ու ժպիտը դեմքիդ ասեցիր` եկեք, շանտղություն մի արեք, նորմալ աշխատեք»,-ասաց տարեց տղամարդը:

«Այդ ժամանակ դժվար ժպտացած լինեմ»,-կատակեց Կ. Կարապետյանը:

Քաղաքացին նաև հետաքրքրվեց, թե Դիլիջիանի «Իմպուլս» գործարանը կաշխատի, թե ոչ: Կ. Կարապետյանը պատասխանեց, որ դա թելադրում է շուկան: Նա հայտնեց, որ Դիլիջանն ունենալու է 5 տարվա զարգացման ծրագիր, հասկանա, թե ինչ աշխատատեղեր կարող են ստեղծվել, ինչ ծրագրեր կարող ենք իրենք սուբիդավորել, ինչը` մարզպետը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ