26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արագիլները վերադարձել են. ինչ է նշանակում /օրվա կադր/

Արագիլները արդեն վերադարձել են: Արարատի մարզի Դարակերտ գյուղում Henaran.am-ի թղթակցին ասացին, որ արդեն 10 օրից ավելի , որ բները գտնում են իրենց տերերին: «Սա լավ նշան է ու նշանակում է, որ գարունը արդեն գալիս է ու լավ գարուն կլինի: Արագիլները մեր համար խորհրդանիշ են»,-ասաց տարեց գյուղացին:  

Ովքեր չեն համապատասխանել ՊԵԿ-ի ստանդարտներին…

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնավարման սկզբում հայտարարել էր, որ օպտիմալացումը սկսելու են հենց իրենցից: Վերջերս էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր հայտնել, որ վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: Henaran.am-ը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե արդյոք աշխատանքից ազատվածները չէին համապատասխանում ՊԵԿ-ի ստանդարտներին: «Բնականաբար, […]

Նշել է դեռևս առկա որոշ թերությունների վերացման ուղիները

Մարտի 3-ին ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց մարզի իրավապահների աշխատանքը և նշելով դեռևս առկա որոշ թերությունների վերացման ուղիները՝ ընդգծեց ոստիկանության դերը հանրային գիտակցության մեջ օրենքի գերակայության ամրագրման գործում: Ոստիկանության պետը […]

Հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության վերջին դրսևորումներից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու դեսպան Միլզը նաև շրջել են ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել  է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ […]

Թևերը քշտեց /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Վարչապետը նախ և առաջ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: «Չափազանց կարևորում ենք ձեր աշխատանքը, որովհետև արտաքին աշխարհը շատ դեպքերում  մեր երկիրը ճանաչում է […]

«Ջոկող, շուստրի ․․․ տերտերներն են բիզնեսների մեջ »

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը` մարտի 3-ը, պաշտոնապես նշվում է որպես  Գործարարի օր: Մեզանում «գործարար» բառը տարբեր ընկալումներ ունի. երբեմն, ցավոք, այս բառը ասոցացվում է ընդհուպ մինչև  «օլիգարխ» բառի հետ: Ինչպիսի՞ն պետք է լինի գործարարի կերպարը և ինչպիսի՞ն է այդ կերպարը հայկական իրականությունում. ահա այս հարցումներով դիմեցինք   […]

Մարտահրավերները պահանջում են լինել խելացի և կիրթ. Կարեն Կարապետյանն ուսանողներին հանձնել է կրթաթոշակի հավաստագրեր

Հանրապետության բուհերի 745 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամություն, […]

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, ԱԺ պատգամավորներ Վոլոդյա Բադալյանի, Ռուբիկ Հակոբյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի ուղեկցությամբ մարտի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՌԴ ԴԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի