19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի. ժամանակի ցանկացած պահի, նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենածանր ամիսներին, նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը նվազագույնը 6-7 անգամ գերազանցել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Խոսելուց առաջ իրազեկված լինելը օգտակար բան է։ Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը

Լավ էլ մխելի կլինեն. կին ազատամարտիկ /տեսանյութ/

«Իմ  կուսակցությունը իմ հողն է, իմ երկիրը, իմ ժողովուրդն է: Ես միացել եմ ՕՐՕ դաշինքին, որովհետև ուզում եմ քաղբանտարկյալներին ազատության մեջ տեսնեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Սուսաննա Մարգարյանը նշում է, որ իշխանափոխությունից հետո շատերը ոչ թե անձեռնմխելի այլ լավ էլ մխելի կլինեն: Մանրամասները՝ տեսանյութում:

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը` «Նարեկացի» արվեստի միությունում

“System of a Down” հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ու ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հյուրընկալվել էին «Նարեկացի» արվեստի մություն՝ «Նարեկացի» նվագախմբին լսելու և տեսնելու համար: Երիտասարդ երաժիշտները Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին ներկայացրել էին վերջիններիս “Aerials” երգի մեկնաբանությունը ժողովրդական […]

«Օսկանյանը ինչ-որ հատուկ պլան ունի»

Շարունակելով քաղաքական ուժերի մասին մեր հրապարակումները ու անդրադառնալով ծրագրային դրույթներին՝ այս անգամ անդրադառնանք ՕՐՕ դաշինքին և նրանց տեսլականին Հայաստանի անվտանգության հարցում։ Այս կուսակցության վերնախավում կան և՛ ռազմական, և՛ քաղաքական գործիչներ, ովքեր ԼՂՀ հարցի վերաբերյալ ունեն իրենց դիրքորոշումն, ու մի մասը դինվանագիտական, իսկ մյուս մասը՝ ռազմական ոլորտներում ահագին երկար ժամանակ իշխանության մեջ են եղել և որոշումներ […]

Սերժ Թանկյանի եւ Դանիել Իոանիսսյանի սելֆին /ֆոտո/

System of a Down հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ եւ գրել, որ վերջինը մեծ հայ ակտիվիստ է, որն ընտրախախտումներ է բացահայտել Հայաստանի կրթական համակարգում։

«Հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, հայությունը լինելու է հայաստանակենտրոն»

ՀՅԴ-ն իր ընտրողներին համարում է իր համակիրներ, ոչ թե ընտրողներ. Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու»,-նշեց նա` հիշեցնելով, որ պատմական այս առաջընթացի իրագործման համար «Դաշնակցությունը» երկարատև պայքար է անցել: Նա ընդգծեց, որ նաև ՀՅԴ-ի անմիջական մասնակցությամբ է, որ ընտրությունները դարձել են իշխանությունը ժողովրդին փոխանցելու […]

Չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում. Ա. Վարդանյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը 2017թ մարտի 30-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ.  «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիվն է, գրված է՝ Ազատություն: Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու յուրաքանչյուր հայ […]

Այս ընտրություններին 2 անակնկալ եղավ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ այս ընտրություններում 2 անակնկալ կարող է լինել: «Ընդհանուր առմամբ 2 փոքրիկ անակնկալ կարող ենք նկատել այս ընտրություններից, և ամենահետաքրքիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքն ավելի մեծ վարկանիշ ունի, քան նույնիսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, երկրորդն այն է, որ նախկինում մեծ ընտրազանգված ունեցող ընդդիմադիր կուսակցություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված