14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական և այժմ թուրքական «Karar» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի` նա այդ մասին նշել է իր «Ինչո՞ւ է մի ԱԶԿ-ական «ոչ» ասելու» հոդվածում: Մահչուփյանը թվարկել է, թե որն է իր այդ որոշման պատճառները.

«Հանրաքվեում իմ ձայնը ոչ է լինելու, քանի որ

1. ներկայացվող նախագիծը լիովին հակասում է նախագահական համակարգի էությանը,

2. նախագիծն ուղղված է լիազորությունների չարաշահմանը, ինչպես նաև նպաստում է մեկ մարդու իշխանությանը,

3. Նույնիսկ, եթե հին համակարգը վատն է, անընդունելի է մի նոր, ավելի վատ համակարգի ներմուծումը,

4. Բացահայտ սխալը իբրև թե ճշմարտություն ներկայացնելը բարոյական չէ,

5. Այս ղեկավարման համակարգը մեծ վնաս է հասցնելու իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը, պահպանողականներին և հենց Թուրքիային»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ