14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միայնակ գայլին «հայհոյած» դատախազը անպատիժ կմնա՞

Գլխավոր դատախազությունը մերժել    դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու համար տրված՝ փաստաբան Արա Ղարագյոզյանի դիմումը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի նկատմամբ  սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել էր Գլխավոր դատախազին:

Դեպքը տեղի էր ունեցել Վերաքննիչ դատարանում: Տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու դռնփակ դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանը հայտարարել էր, որ դատախազը եւ քննչական խմբի ղեկավարն են մեղավոր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեջ եւ նրանք են սպանել Արթուր Սարգսյանին: Մեղադրող դատախազը պաշտպանի փոխանցմամբ՝ սեռական բնույթի հայհոյանք է տվել Արայիկ Խանդոյանին:

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված  Ձեր 06.04.2017 թ դիմումի՝ հայտնում եմ, որ դրանում նշված նույն հիմքով 04.04.2017 թ Ձեր կողմից միջնորդություն է ներկայացվել Վերաքննիչ դատարան, որի որոշմամբ միջնորդությունը մերժվել է, նկատի ունենալով, որ դատարանը դատախազի կողմից վարքագծի խախտում չի արձանագրել, հետեւաբար Գլխավոր դատախազության  ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ ծառայողական քննություն կատարելու հիմքեր չկան»,- նշված է դատախազության պատասխանի մեջ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ