22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Օրակարգում հոգեբուժական ծառայությունների բարելավումն է

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված Կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման հանձնաժողովն ամփոփում էերկրում հոգեկան առողջության պահպանման ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքների առաջին փուլը։ Բժշկական կենտրոնների, մահճակալների և մասնագետների օպտիմալ քանակների սահմանման նպատակով,համագործակցելով Համաշխարհային բանկի միջազգային փորձագետների հետ, առաջին հերթին գույքագրվել ենհոգեբուժական ծառայություններ մատուցող բոլոր հաստատությունները ևնրանց գործառույթները։ Ըստ հիվանդությունների տեսակների վերլուծվել ենդիմելիության ցուցանիշները, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը (մահճակալների նվազագույն, միջին և առավելագույն զբաղվածությունն ըստ առանձին բժշկական հաստատությունների), կադրային հագեցվածությունը և բազմաթիվ այլ ցուցանիշներ։

Ուսումնասիրվելեն ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը,ռազմավարական ծրագրերը, ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև միջազգային փորձը։

Ի մի բերելով հավաքագրված տեղեկատվությունը, ակտուարական հաշվարկներն ու առկա խնդիրները` հանձնաժողովը կմշակի և կներկայացնիոլորտի բարելավմանն ուղղված առաջարկների փաթեթ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ