03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Չինարեցիները չեն վախենում թշնամուց. գարնանացանն արդեն սկսվել է

«Չինարիում հիմա իրավիճակը հանգիստ է ու խաղաղ: Ավլի քան մեկ ամիս առաջ էր կարծեմ, որ կրակցներ լսեցինք: Այնպես որ, չինարեցիները հանգիստ ապրում են իրենց առօրյայով», –Henaran.am-ի հետ զրույցում պտմեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Վերջինս շեշտեց՝ գյուացիները արդեն սկսել են գարնանացանը և համաձակորեն աշխատում են դաշտերում, միայն թե, կան  տարածքներ , որտեղ գյուղատնտեսությամբ […]

Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

2017թ. ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Հենզելի Գևորգյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտու միջանցքում հանկարծամահ է եղել: Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դատապարտյալը՝ «աստենո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության […]

Շղթայական ավտովթար. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 00:20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ժամը 00:05-ի սահմաններում ավտոմեքնան բախվել է սյանը, ինչի հետեւանքով սյունը շրջվել է, առկա են վտանգ ներկայացնող բաց մալուխներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մանանդյան փողոցի թիվ 21 […]

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը

Թուրքական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուհի միջև: Թուրքական «Dunya» կայքի տեղեկացմամբ՝ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո: Միջանկյալ նշենք, որ ամերիկյան զինուժը շուրջ 50 հրթիռ էր արձակել Հոմսի շրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով  ավիաբազան ամբողջությամբ […]

Թրամփը կրկնելու է Բուշ–կրտսերի սխալները Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի հայտարարել է, որ Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը։ Իրան–ՌԴ տանդեմ ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում ավելի […]

«Հայկական վերածնունդը» որոշում է կայացրել

Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Հաշվի առնելով  վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած  ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ  վարչությունը որոշում կայացրեց  չմասնակցել սույն թվականի մայիսի […]

Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է. ազատամարտիկի կնոջ սարսռեցնող պատմությունը

«25 ամյա որդուս մի կերպ թաղեցինք ու հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը: Գյուլիզար Հովակիմյանը հայտնեց, որ որդու մահը  երկարատև սթրեսի արդյունքում է եղել. «Չդիմացավ ու ինսուլտ խփեց: Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է: Հիվանդ հոր արածներին չէր դիմանում»: Հուսահատ կինը դիմել է […]

«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալ է մահացել

«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալ է մահացել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Դատապարտյալ Արսեն Գրիգորյանը, Գոռ Ղլեչանի փոխանցմամբ, դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե որն է եղել մահվան պատճառը: Նա ասաց, որ դատապարտյալը 10 օր առաջ բժշկական կենտրոնում հետազոտություն է անցել, դեղարայքային բուժում է նշանակվել, ինչը և ստանում էր:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ,  9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը, 11-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Ստոկհոլմի ահաբեկչության կադրերը հայտնվել են համացանցում /տեսանյութ/

Համացանցում է հայտնվել Ստոկհոլմում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը։ Կադրերում երեւում է, թե ինչպես են մարդիկ փախչում բեռնատարից, փորձում թաքնվել սրճարաններում, խանութներում։  Հիշեցնենք, որ նախօրեին բեռնատարը մխրճվել էր մարդկանց մեջ Ստոկհոլմում, ինչի արդյունքում կան զոհեր եւ 15 վիրավոր։ Տեղի ունեցածն արդեն որակվել է իբրեւ ահաբեկչություն։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված