18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Զարուհին դեռ երիտասարդ տարիներին էլ

Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական գործընթացները համեմատ խորհրդարանական ընտրությունների անցնում են ավելի հանդարտ միջավայրում: Դա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ Երևանի քաղաքային իշխանության համար պայքարում են ավելի քիչ ուժեր:

Դաշտում, թերևս, միակ ուժը, որը շունչ է հաղորդում այս պրոցեսներին՝ Ելք դաշինքն է: Ինչ վերաբերվում է Երկիր Ծիրանի կուսակցությանը, ապա այստեղ միակ քիչ թե շատ երևացող ֆիգուրը Զարուհի Փոստանջյանն է: Չնայած վերջինս հանրային ճանաչում ունի, բայց մի անհամեստ հարց է մտատանջում: Այսքան ժամանակ Երկիր Ծիրանի կուսակցության այլ անհատի չհանդիպեցինք ասպարեզում: Այս պայմաններում հարց է առաջանում՝ Զարուհու ինչ որ հաջողության դեպքում ո՞վքեր են լինելու Երևանի ավագանու կազմում:

Հանրային հարթակում չեն երևում այդ կուսակցության այլ անդամներ: Արդեն հիմք ունենք կարծելու, թե Զարուհին պարզապես անուն ազգանուններ է գրել, որոնք իրականում գոյություն չունեն: Մարդ կուսակցություն է Երկիր Ծիրանին, թե՞ Զարուհին արդեն համակերպվել է պարտության հետ ու չի էլ փորձում գոնե ձևի համար թիմային իմիտացիա անել, կարծում եմ դժվար է հստակ ասել:

Հ.Գ. Փոստանջյանն ասել է. «Քաղաքական պաշտոնում դու պետք է ունենաս, այո, էմոցիա: Առանց էմոցիայի դու չես կարող հաղթահարել որեւիցե խոչընդոտ»: Մեկն ու մեկը թող տիկինին փոխանցի, որ էմոցիոնալ լինելն ու ադեկվատությունից զրկվելը տարբեր հասկացություններ են: Ի դեպ, Փոստանջյանը դեռ երիտասարդ տարիներին է զրկվել ադեկվատությունից:

Անուշիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ