23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեկ օրում բացահայտվել է մարմնական վնասվածքի 7 դեպքից միայն 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից  բացահայտվել է 4-ը: Բացահայտվել է խարդախության 5, գողության, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նախագահի անդրադարձն օգնեց «Ելքին»

«Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ փողով իրենց ընտրություն կատարողների թիվը գերակշռող է դարձել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:  Ըստ նրա՝ ընտրությունների նման պատկերի վրա ազդող առաջին գործոնը հենց ընտրակաշառաքն է եղել: Բացի այդ, նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքին էլ չեն թողել ակտիվ աշխատել, որպեսզի ավելի շատ չլինեին նրանց ձայները: ««Ծառուկյան» դաշինքը […]

ՀՀԿ-ի նոր խմբակցությունը կունենա այսպիսի կազմ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն երեկ հրապարակել է ընտրությունների նախնական տվյալները: Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում ունենալու է 58 պատգամավոր: Նրանցից 3-ը լինելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 27 պատգամավոր անցնում է ռեյտինգային ընտրակարգով:  Թիվ 1 ընտրատարածքից` Ռոբերտ Սարգսյան, Միհրան Պողոսյան թիվ 2-Արման Սահակյան, Արտակ Սարգսյան թիվ 3-Սամվել Ալեքսանյան, Արայիկ Հովհաննիսյան, Կորյուն Նահապետյան թիվ 4- Հակոբ Բեգլարյան ու […]

Բռնություն սիրող խոհարար․ ով է պետերբուրգյան ահաբեկիչը /ֆոտո, տեսանյութ/

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել Է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել Է Ղրղզստանից 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը:    Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են ռումբով պայուսակի վրա, որը թողնվել Էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել Էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:  22-ամյա Ջալիլովը Ղրղզստանից է, ազգությամբ ուզբեկ, սակայն […]

Յուրան վերջին հանգրվանը գտավ Եռաբլուրում/տեսանյութ/

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 4-ին իր վերջին հանգրվանը գտավ հրամանատար, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանը: Ընկերները հուզված էին ու բառեր չէին գտնում Յուրայի մասին պատմելու համար: «Յուրայի մասին խոսելիս չի կարելի պատահական բառեր օգտագործել, այլ հարկավոր է մի ամբողջ հաղորդում նվիրել նրան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան […]

Երևանի ավագանու ընտրությունների համար դեռ դիմումներ չկան

Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները սկսել են մարտի 30-ից: Սակայն ինչպես փոխանցեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը, դեռ ոչ մի ուժ հայտ չի ներկայացրել:  Հայտերի ժամկետը սպառվում է ապրիլի 9-ի երեկոյան:  Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ որևէ պատճառ չկա, որ իրենք չմասնակցեն ընտրություններին: «Ելք» դաշինքն էլ դեռ ձևավորվելիս […]

Մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը. «Հալո Թրասթ»

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 4-ին մասնակցել է ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը: «Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը եւ ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարեւորել է Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Իր պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, […]

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

  Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները, որոնք տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:   http://www.police.am/cucakner.html

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը շարունակում է ընտրախախտումների վերաբերյալ դեպքերի ուսումնասիրությունը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ձևավորման օրվանից ուսումնասիրել է 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ […]

Փոխգնդապետին շպիոն են անվանել ու մեղադրել. մանրամասներ /տեսանյութ/

«Կոնգրես-ՀժԿ» դաշինքի ցուցակով ապրիլի 2-ի ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու առաջադրված , «Միջազգային խաղաղապահներ» կազմակերպության փոխգնդապետ Անուշ Զուրաբյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր անունով կեղծ տեղեկություններ են տարածվել և արդյունքում ինքը հայտնվել է բավականին աննախանձելի իրավիճակում: Անուշ Զուրաբյանը նշեց, որ իրեն մեղադրում են եզդիներին վիրավորելու մեջ, բայց այս դեպքից առաջ էլ իր նկարը հայտնվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված