27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեղապաշտ փայատերերը

… Վերջապես, ո՞րն է նացիոնալիզմի էությունը: Ինչու՞ է այդքան միանշանակ և դրանով իսկ վտանգավոր դարձել: Ինչ-որ հանգամանքներում, ինչ-որ պատմական իրադարձություններում նացիոնալիզմն ու հայրենասիրությունը նույնացել են, նույնանում են: Ի՞նչ էր հայ ֆիդայինների և ընդհանրապես հայդուկների պայքարը թուրք բռնապետության դեմ, եթե ոչ նացիոնալիզմ: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե այդ նացիոնալիզմը առաջադիմական երևույթ չէր…

Իսկ ընդհանրապես որո՞նք են այդ սարսափելի, այդ պայթուցիկ բառի հոմանիշները` մեր լեզվին ու մտածողությանը հասկանալի ու հարազատ, որո՞նք են, հիշենք, որպեսզի վախից ու նախապաշարումից ձերբազատված ավելի որոշակի պատկերացնենք այդ բառի էությունը: Ահա` ազգայնական, ազգայնամոլ, ցեղամոլ, ցեղապաշտ: Մանավանդ` ցեղապաշտ:

Ցեղապա՞շտ է արդյոք այն պաշտոնյան, որ այցելուի դեմքին նայելով գանգատ լսելու փոխարեն նրա գրպաններն է տնտղում: Ցեղապա՞շտ է այն փոքրիկ իշխանատերը, որ պանելակրի վարորդին (որին երբ տեսնում ես իր ծանր բեռի հետ, ուզում ես գլխարկդ հանել) ստիպել է և նրա արդար վաստակին փայատեր դարձել:

Ազգայնամո՞լ է այն դատավորը, որ հանցագործի հետ գործարքի մեջ է մտնում: Ցեղամո՞լ է կուշտ ու կռուշտ այն փափկամարմին երիտասարդը, որ զզվանքով է անցնում տրամվայի ռելսերը փոխող կանանց կողքով, մտնում իր դուքանը` կանացի ներքնազգեստներ վաճառելու:

Ցեղամո՞լ են Երևան քաղաքի հազարավոր այն երիտասարդները, հանրապետության մյուս քաղաքների ու շրջանների բազմահազար նորելուկները, որոնք ոչ մի տեղ չեն սովորում և աշխատանքից փախչում են` ինչպես օձից:
Ազգայնամո՞լ են ծաղկավաճառները: Եվ նրանց` մեխակների տերերին նախանձող, ընդամենը ձնծաղիկ վաճառող գյուղացին:

Ազգայնակա՞ն են ժողովրդի սեփականության` հանքային պաշարների նկատմամբ սեփականատիրոջ իրավունքով վարվող որոշ մասնագետներ ու ղեկավարներ, որոնք քամուն ու ջրին են տալիս աղքատ հանքանյութը, դժվար կորզվող էլեմենտները առանց ցավ զգալու, որ գալիք սերունդները ժառանգելու են միայն սարերի կեղևը:
Ազգայնամո՞լ է գյուղի այն երիտասարդը, որ հոտ քշելը պատվի դեմ է համարում:

Եվ ցեղամո՞լ է այդ գյուղի ղեկավարը, որը կտրում-անցնում է յոթը սար, հովիվներ է ճարում, խնդրում է, խոստումներ է տալիս, խախտում կանոնադրությունը` ձեզ կրկնակի աշխատավարձ, էս հոտը ձեզ, էս սարերը, ձորերը, գետերը ձեզ, միայն թե եկեք:

Եվ ցեղամո՞լ է այն ասպիրանտը, ապագա գիտության ու մտքի տերը, որի համար միակ կարևորը գիտական կոչում ստանալն է…

Այսպես կարելի է երկար շարունակել: Ուրեմն որտե՞ղ որոնել նացիոնալիզմը: Ցեղապաշտությունը: Ժողովրդի ո՞ր խավի մեջ: Ո՞ր շերտում: Որտե՞ղ է բույն դրել: Որտե՞ղ որոնել: Արվեստի՞ մեջ, գրականությա՞ն մեջ… Դրանք կյանքից են գալիս, որտեղայդպիսի երևույթ չկա…

Մուշեղ Գալշոյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ