18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Զավեշտ. «Բարգավաճի դիտորդը» ծլկեց

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում տեղակայված թիվ 15/38 տեղամասում Henaran.am-ի թղթակիցը զավեշտալի իրավիճակ է արձանագրել: Տղամարդու բեյջի վրա, որը ԿԸՀ կնիքով է կնքված, ձեռագրով գրված է տեղական դիտորդ «Բարգավաճ»: Երբ մեր թղթակիցը ճշտող հարց է ուղղել, թե ինչպես կարող է կուսակցությունը դիտորդ ունենալ, տղամարդը պատասխանել է` «Դե Ծառուկյանի մոտից, էլի»: Րոպեներ անց, երբ լրագրողը փորձել է տեսագրել «Բարգավաճի տեղական […]

Զինվորական ծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը Գեղարքունիքի  մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում: Դիտորդը պահանջել է տեղամասային հանձնաժողովի նախագահից վերոնշյալի մասին արձանագրել տեղամասի գրանցամատյանում։ Այնուհետև ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս է հրավիրել վերոնշյալ անձին տեղամասից։ Դիտորդը նկատել է, որ […]

Ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ․ Ելքն արձանագրել է

Ժամը 14։00-19:00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։   7/42 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա) քաշքշել հեռացրել են ԵԼՔ դաշինքի վստահված անձին։ 25/11 Ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Կաթնառատ) անհետացել է կնիքը։ Վստահված անձի պահանջով ոստիակնություն են կանչել։ 24/01 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Գուգարք) ընտրողները քվեախցիկից […]

Այսօր ամենախաղաղ ու ամենահզոր էներգիայով վայրը Եռաբլուրն էր

Աղասի Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Էսօր ամենախաղաղ ու ամենահզոր էներգիայով վայրը Եռաբլուրն էր: Լիքը մարդ կար, բայց փսփսոց անգամ չէր լսվում: Մի փոքր դպրոցական տղա հերթով ծաղիկներ էր դնում ապրիլյան զոհերի գերեզմաններին: Մոտեցավ Արմենակ Ուրֆանյանի շիրիմին, ծաղիկ դրեց ու հորը հարցրեց _Ի՞նքն ա պապ _Հա բալես: Չգիտեմ ինչ հարցրեց, բայց հայր ու տղա […]

Քանի դատապարտյալ իրավունք ունի քվեարկելու

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմվերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ , արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում պահվող ընտրողների իրավունքներին: Քոչինյանը նշեց, որ ծանր հանացագործություն կատարած անձինք են միայն, որ ընտրելու իրավունք չունեն: « 2017 թվականի ապրիլի 2-ին կազմվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող և ընտրելու իրավունք ունեցող անձանց տվյալները տրամադրվել […]

Ընտրատեղամասի դիմաց հավաքված մի խումբ երիտասարդները փախուստի դիմեցին (տեսանյութ)

Երեւանի թիվ 6/13 ընտրատեղամասը գտնվում է մանկապարտեզի տարածքում։ Եւ հենց դռան մոտ քվեարկության սենյակի մոտ մի խումբ երիտասարդներ էին հավաքված։ Երբ Henaran.am-ի թղթակիցը մոտեցավ նրանց ու հարցրեց, թե ովքեր են՝ արդյոք վստահված անձինք են կամ դիտորդներ, նրանք ուղղակի թողեցին ու հեռացան։ Մեր մյուս հարցերը, թե ինչու են այստեղ, նրանք անպատասխան թողեցին եւ պարզապես շտապ լքեցին […]

Նախագահը այցելել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակված Ադամ Սահակյանի ընտանիքին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին: Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված […]

Հերոս Ադամի եղբոր պոռթկումը

Ադամ Սահակյանի եղբոր՝ 8-ամյա Սամվել Ալեքսանյանի հեղինակած բանաստեղծությունը՝ նվիրված Հերոս Ադամի հիշատակին: Խաղաղ երկինքն է պղտորվել, Եւ հավաքվել են դաժան ամպեր Արդյո՞ք երկիր իմ Նաիրյան, Դու պատրա՞ստ ես սուր մաքառման:     Գիտեմ կգան օրեր բարի Եւ կհաղթի սուրը հայի Խաղաղություն հայոց երկրին Եւ աշխարհի մանուկներին:  

Սպառնացել է վստահված անձին /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 9/31 ընտրատեղամասում արձանագրվել է միջադեպ. ՀՀԿ-ի վստահված անձը սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Գոհար Կարապետյանը` ընդգծլով, թե ՀՀԿ-ական վստահված անձը ոչ միայն սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին, այլեւ դրսում կուտակումներ է ստեղծել` փորձելով ուղղորդել քաղաքացիներին ընտրություն կատարելու հարցում: Ընդգծենք, որ հանձնաժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի