14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցը վերազինվում է ԼԵԴ լուսատուներով

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մեկնարկել են Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքները  էներգաարդյունավետ ԼԵԴ լուսատուներով: Տեղադրված էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդեն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսավորություն՝բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը, ինչպես նաև նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը: Միաժամանակ վերակառուցվում են հենասյուների բարձակները, ինչի արդյունքում առկա երկու բարձակները փոխարինվում են մեկականով: 242 լուսատուներից փոխարինվել է 44-ը:

Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով իրականացվել են մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակ» կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է շուրջ 70%-ով:

Հարկ է նշել, որ այս աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան ֆոնդի միջոցներով, որը համալրվում է ծրագրով իրագործված նախագծերից գոյացող ֆինանսական խնայողություններից։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ