ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյան իր կողմից հարուցված կատարողական վարույթներով պարտապան Արմեն Քոչարյանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որոնք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել և ծախսել է անձնական կարիքների […]





































