13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Չի նշանակում, որ դու եկար, պիտի հաջորդ օրը սարքվի ասֆալտը» (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին էլ արդեն պարզ է, թե որ ուժն է մեծամասնություն ունենալու: Ըստ նրա` իշխող կուսակցության թիմը լրիվ պատրաստ է ընտրություններին, նա սկսել է պատրաստվել վերջին ընտրություններից հետո: «Եթե շրջեք, կտեսնեք, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներ բոլոր համայնքներում կան Երևանի, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» […]

Որդու դիակը տեսնելուց հետո. մահացել է Քյարամ Սլոյանի հայրը

«Մահացել է ՀՀ Հայերի եւ Եզիդիների հերոս Քյարամ Սլոյանի հայրը»,-ֆեյսբուքի իր էջում գրառել է սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: «Բոլորս կհասկանանք որդեկորույս ծնողքի ցավը, բայց երբեք չենք զգա այդ սրտի կրակն ու մորմոքը… :(»,-հավելել է ազատամարտիկը: Նշենք, որ ապրիլի 28-ին Քյարմ Սլոյանը կդառնար 21 տարեկան: Նրա ծննդյան օրը՝ Քյլաշ Սլոյանը արդեն իրեն վատ է զգացել: Հարազատները […]

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

Երևանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, Ջազի միջազգային օրը նշում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել […]

Այսօր աշխատավորների միջազգային տոնն է

Այսօր՝ մայիսի 1-ին, աշխարհի շատ ու շատ երկրներում նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Տոնը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: Դրանից ավելի վաղ՝ 1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց  են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու […]

Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի.գնդապետ Եսայան/տեսանյութ/

«Մեր հակառակորդը ամեն ինչի ունակ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց «Վետերանների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Գնդապետը նշում է ՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ լայնածաված պատերազմը սարերի հետևում չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դաշնային խորհրդական, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ քառորդ դարի ընթացքում երկու պետությունները ձևավորել են գերազանց հարաբերություններ և սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ […]

««Ելք»-ը իշխանական ազդցության ոլորտներում է»

««Ելք» ընդդիմադիր կեցված է ցույց տալիս, բայց ես դրանում վստահ չեմ: «Ելք»-ը իշխանական  ազդցության ոլորտներում է: Եթե այդ դաշինքը յոթ տոկոսը հաղթահարել է, ուրեմն իշխանությունները դրան հավանություն են տվել: Միանշանակ, առանց իշխանության որոշման  ոչ մի ուժ չէր կարող անցնել ԱԺ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝  ՀՀ-ում  իշխանությունները […]

«Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին». Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշի բնակիչների հետ հանդիպմանը

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նորք-Մարաշ  վարչական շրջանի բնակիչների հետ: Առանձնակի կարևորելով սոցիալական ու առողջապահական նշանակության ծրագրերի կյանքի կոչումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարին զգալի աշխատանքներ են տարվել այդ ծրագրերի մատուցումն ու հասցեականությունն ապահովելու ուղղությամբ: […]

ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքում բացվել է Արցախյան ազատամարտին նվիրված Փառքի սրահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի տարածքային բաժանմունքի Փառքի սրահի հանդիսավոր բացման արարողությանը, որը նվիրված է Արցախյան ազատամարտին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Առանձնակի կարևորելով Փառքի սրահի ստեղծումը՝ միջոցառման մասնակիցները նկատել են, որ այն կարևոր դերակատարում […]

Քարոզարշավը թափ է հավաքում

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերն այսօր շրջել եւ քարոզչությունն իրականացրել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Ավելի քան վեցժամյա քարոզչության ընթացքում բաժանվեցին շուրջ երեք հազար բուկլետ, փակցվեցին բազմաթիվ պաստառներ, քաղաքացիներին  բարձրախոսներով իրազեկեցին Զարուհի Փոստանջյանի` երեւանցիներին ուղղված ԿՈՉԻ, կուսակցության ծրագրային դրույթների ու կարգախոսների վերաբերյալ:  «Երկիր Ծիրանի»-ի Ավագանու թեկնածուներին ու քարոզչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված