10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամեն օր աղոթում է Տարոնի համար /տեսանյութ/

«Քաղաքապետը շատ լավ անձնավորություն է ու ամեն բան անում է ժողովրդի համար: Աստված ողորմած է ու նա նորից պետք է ընտրվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի նոր Նորք համայնքի բնակչուհի Լարիսա Մուրադյանը: Մուրադյանը նշեց, որ ինքը ամեն օր աղոթում է քաղաքապետի համար: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստան է այցելել ՌԴ ՊՆ պատվիրակությունը

Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ: Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում և Երևանում տեղակայված ռազմաավիացիոն կայանում: Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր […]

Տարոն Մարգարյանն ինքնուրույն չի կայացնում որոշումները

«Տարոն Մարգարյանը և նրա կողմնակիցներն ասում են, որ ինքն ասում է, որ ես ճառ ասող չեմ, գործ անող եմ, որ ճառ ասող չի, ո՞նց է իր գիտական ճառը գրել և արտասանել»,-այսօր լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` Տարոն Մարգարյանը պետք է ներկայացնի մարդկանց, թե ինչպես է կայացնում որոշումներ: Ավելին, Փաշինյանը հայտարարեց, […]

Տավուշի մարզում դիտարկում է անցկացվել

Ապրիլի 27-ին, ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ […]

«Իմ` քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ նույն դոնորները 5 անգամ ավելի շատ գրանտներ են տալու» (տեսանյութ)

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Երևան քաղաքի բյուջեն շախ սխալ է բաշխվում ու ծախսվում: Այսօր Դավիթաշենում նախքան քարոզարշավը լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ այսօրվա դրությամբ Երևանի տրանսպորտային պարկում 200-ից ավելի սարքին վիճակում գտնվող ավտոբուսներ կան, որ երթուղի դուրս չեն գալիս: «Ենթադրում եմ, որ դուրս չեն գալիս, որպեսզի երթուղայինները, որոնք մասնավոր […]

Ավարտվել է բժշկի կողմից «Կապանի բժշկական կենտրոնում» բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2017թ. հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ Դեպքի առթիվ […]

Պատերազմ կլինի՞/տեսանյութ/

«Բոլորս պատրաստ ենք հանուն հայրենիքի մարտնչելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վահրամ Վարդանյանը: Վարդանյանը հավաստեց, որ ինքը ու իր ընկերները չեն կարծում, որ ադրբեջանցին կհամարձակվի լայնամաշտաբ գործողություններ սկսել, բայց անկանխատեսելի բաները նրանցից հեռու չեն: Մանրամասները՝ տեսանյութում:

«Մորքուր ջա՛ն, դո՛ւխդ տեղը, կրելու ենք»

«Մենք եկել ենք, որ փոփոխություններ անենք, իշխանափոխություններ անենք: «Երկիր ծիրանի» կուսակցությունը ողջունում է Ձեզ», – այսօր Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրացուցակով առաջադրված ացագանիներից մեկը: Տեսնելով պատուհանից տխուր նայող մի քաղաքացու՝ անագանու թեկնածուն ոգևորեց վերջինիս՝ ասելով. «Մորքուր ջա՛ն, դուխդ տեղը, կրելու ենք»: 

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսային (նստավայրը՝ Մոսկվա): Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն նախաձեռնությունների իրականացման մեջ: Կարեւորելով Հայաստանի հարաբերությունները լատինաամերիկյան երկրների հետ՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Բրազիլիայի, Արգենտինայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի