Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում
Մենք` հայերս, դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ, և հավանաբար պետք է մեզ ի վերջո գնահատեն ու գրանցեն Գիննեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում: Քցում ենք ամենուր, ամեն տեղ, ամեն ինչում, ում պատահի, ինչպես պատահի` նույնիսկ հարազատներին ու ընկերներին… Քցում, խաբում ենք նույնիսկ մարդկային ամենասովորական հարաբերություններում: […]





































