«Սեպը սեպով են հանում, քանի որ ընտրակաշառքին այն դառնում է այլընտրանք»
«Այնքան հպարտ եմ լինել այս թիմի անդամ, որ չեք պատկերացնի»,-այսօր Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ելքի» ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը: Նա նշեց, թե այստեղ մեղվի փեթակի պես աշխատում են: «Խելացի, բոլորը ասելիք ունեցող, հակադրվող մարդիկ են, և արդյունքում ծնվում է մի լավ բան»,-նկատել է Անահիտ Բախշյանը:
Վերջինս խոսեց նաև «Ելքի» կողմից առաջարկվող սոցիալական աջակցության ծրագրին: «Քննարկման ժամանակ այդքան էլ համաձայն չէի, բայց քանի գնաց, համոզվեցի՝ սեպը սեպով են հանում, քանի որ ընտրակաշառքին այն դառնում է այլընտրանք, այս անգամ մենք նախընտրական հրաշալի խոստում ենք տալիս, գնացեք ձեր համոզմանքի, խղճի համաձայն, ընտրությունը կատարեք ու հաճույք կզաք դրանից, որ ոչ մեկին պարտավոր չեք ցույց տալ, ծիկլակել և այլն»,-եզրափակեց նա: