11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իրանց ոչ մեկ չի ասել՝ գնացեք կռիվ. Բոնդո/տեսանյութ/

Գնդացրորդ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո) շատ է կարևորում ազատամարտիկների շփումը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների հետ: Նա ընդգծում է, որ 1989 թվականի պատերազմը այլ էր.«Այս տղաները, որ նստած են մեդալները դոշերին, հենց ընենց չի տված՝ սրանք արյուն թափած տղերք են: Իրանց ոչ մեկ չի ասել՝ գնացեք կռիվ, բայց իրանք տներից փախել ու գնացել են»: Մանրամասները՝ […]

Իրազեկում. մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի […]

Ցանկացել են գողություն կատարել ու սպանել են 77-ամյա պապիկին (ֆոտո)

Այսօր առավոտյան Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա միայնակ ապրող թոշակառու էր։ Ուներ տղա և աղջիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ Ստեփան Մարկոսյանն էլ իր տան հարևանությամբ գտնվող ավտոտնակում սառնարաններ ու լվացքի մեքենա է վերանորոգել։ Հարուցվել է քրեական գործ։ Հավանական վարկածներից […]

«Գույքահարկն ամբողջությամբ գնում է պետբյուջե»

«Այսօր հայտարարվել է, որ մինչ մայիսի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կավարտենք մեր փոսալցումները։ Իհարկե, մենք այսօր շատ խնդիրներ ունենք, խանգարող հանգամանքներից ամենաշատը եղանակային պայմաններն են, ձեզ վստահեցնում եմ, որ ժամանակին ամեն ինչ կարվի»,   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:  Նախարարը շեշտեց՝ բյուջեով սահմանված՝ ճանապարհային սպասարկման համար և՛ […]

«Հարգում եմ իրա դուխը»

  «Այլևս հնարավոր չէ ՀՀԿ-ի բռնապետության ներքո ապրել: Պիտի փորձենք իշխանությունը ստեղծել․ ազատագրումը սկսում ենք Երևան քաղաքից», –  այսօր Նոր Նորքում  նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները ընտրողներին հավատացրին՝ կարող են   կարճ ժամանակահատվածում լուծել անլուծելի թվածող խնդիրները: Խոսելով Փոստանջյանի մասին՝ մի քաղաքացի ասաց. «Հարգում եմ շատ իրա կրթությունը, իրա դուխը․․․ […]

«Հայաստանի ճանապարհը բոլորովին դա չէ»

«Ես այն կարծիքին եմ, որ եթե անհաջողություն է լինում անձնական, աշխատանքային, պետք է սխալները վերլուծել ու հասկանալ` որտեղ ես ինքդ սխալ եղել: Բայց այս դեպքում, քանի որ ողջ համակարգն է,  եթե անգամ չես կարող հարմարվել այդ ընդհանուր համակարգի օրինաչափություններին, նկատի ունեմ քաղաքական, բնականաբար բոլոր կուսակցություններն էլ այդ ընդհանուր քաղաքական համակարգի մեջ են գործում, որն արտավոր […]

Էս ամեն ինչը պետքա վերջացնենք ու պետք չի մեր դեմը առնել.ազատամարտիկ/տեսանյութ/

«Էս ամեն ինչը պետքա վերջացնենք ու պետք չի մեր դեմը առնել: Ապրիլին հուսահատված ձևով հետ եկանք սահմանից»,-այսօր՝ մայիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրազդանի «Կոճոռ» ջոկատի ազատամարտիկ Վաչագան Սարգսյանը: Ազատամարտիկը նշեց, որ սիրտը շատ է ցավում ու չի համակերպվում հող կորցնելու գաղափարի հետ: Վաչագան Գալստյանը մի բանաստեղծություն կարդաց, որտեղ արտահայտում էր […]

Կտաքանա

Մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Հաշտվելն ի՞նչ կապ ունի, Ծառուկյան ինձ ֆինասավորվել է. Ն. Ազիզյան

 «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանն այսօր կվերցնի իր մանդատը: Այսօր այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում: Արձագանքելով լուրերին, թե նրանց մանդատը վերցնելու համար ուղղորդել են այլ քաղաքական ուժեր, Ն. Ազիզյանն ասաց. «Ինձ ով կարող է ուղղորդել, Ծառուկյանի կողքից էլ ոչ ոք չի գնա, բոլորն էլ ավելի համախմբված կանգնելու են իր կողքին: Ես Գագիկ Ծառուկյանի […]

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի