13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ստացվեց. Սերժ Սարգսյանի ընտրությունը /ֆոտո, տեսանյութ/

Քիչ առաջ Երեւանի 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Այս անգամ մատնահետքի նույնականացման սարքը հեշտորեն ճանաչեց նախագահի մատնահետքը։ Քվեարկելուց հետո հարցին, թե ինչ փոփոխություններ կլինեն, եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ավելի լավ Երեւան կլինի»։ Իսկ թե հանուն ինչի քվեարկեց, նախագահն ասաց․ «Հանուն լավ […]

Եւ դու սկսում ես զգալ մի այնպիսի խաղաղություն

Քո աղոթքը վարժության կարիք ունի: Եթե միշտ անդադար կրկնես աղոթքը այն կդառան բարի սովորությունը: Հետո սովորությունը դառնում է բնական: Երբ դու Աստծուն դիմես բնականորեն քո ամբողջ սրտով, աղոթքն ինքն իրեն կսկսի բխել, նույնիսկ երբ սիրտդ չի ուզում: Ու Աստուծո շնորհն օգնում է և դու սկսում ես զգալ մի այնպիսի խաղաղություն ու սրտի ուրախություն, որ այս […]

Տարոն Մարգարյանը հավատում է /տեսանյութ/

Քիչ առաջ Երեւանի Ավան վարչական շրջանի 1/19 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը։  Նա տեղամաս էր եկել մոր, տիկկնոջ եւ զավակների հետ։ Տարոն Մարգարյանը նշեց, որ քվեարկելու է հանուն Երեւանի եւ հավատում է, որ կրկին կվերընտրվի եւ ներկայացրած ծրագիրն իրականություն կդարձնի։ Արձագանքելով հարցին, թե «Ելքը» հրապարակել է ցուցակներ, որտեղ […]

Ռազմական գործողությունները Արցախի սահմանին ակտիվանալու են

Ադրբեջանի միջազգային պետական բանկը, չկարողանալով կատարել պարտավորությունները, հայտարարել է սնանկության մասին։ Սրան հաջորդելու է Ադրբեջանի ֆինանսական համակարգի շղթայական փլուզումը։ Արդյունքում առաջիկա ամիսիներին ակտիվանալու են ռազմական գործողությունները Արցախի սահմանին, ինչպես եղավ նավթի գների նվազման արդյունքում Ադրբեջանի տնտեսության անկման ժամանակ։ Մեսրոպ Առաքելյան

ՄԻՊ-ն աշխատում է շուրջօրյա ռեժիմով

Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:   Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագարձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով:    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մատնահետքերը ճանաչվել է․ ինչ է կատարվում նախագահների ընտրատեղամասում

Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում, որտեղ տեղակայված է 9/18 ընտրատեղամասը, քվեարկողների ակտիվություն դեռ չի նկատվում։ Henaran.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց հանձնաժողովի նախագահ Սոֆյա Յուրդեկյանը։ Նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ սովորաբար այս ժամերին արդեն բավականին շատ են լինում քվեարկողները, սակայն այս անգամ այդպես չէ։ Հանձնաժողովի անդամների մեջ կան ներկայացուցիչներ «Դաշնակցությունից», «Ժառանգությունից», ՀՀԿ-ից։ Առավոտյան միջազգային […]

ԿԸՀ-ն՝ Փոստանջյանի հայտարարության մասին

Քիչ առաջ  ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում   ՀՀ ԿԸՀ անդամ Նունե  Հովհաննիսյանը նշեց՝ այս պահի դրությամբ՝  Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում  գրանցվել է կրկնակի գրանցման հինգ փորձ, ինչը եղել է մասնագետների անուշադրության հետևանքով: Նունե Հովհաննիսյանը վստահեցրեց՝  մասնագետները ուշի ուշով հետևում են, որ ընտրատեղամասերում  տեխնիկական սարքերը աշխատեն  հնարավորինս անխափան: Վերջինս նշեց՝ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ այս անգամ […]

«Երկիր Ծիրանի»-ն ընտրախախտումներ է արձանագրել

Այսօր` 14.05.2017թ. առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ   3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում: Թիվ 4/32 ընտրատեղամասում Ավագանու թեկնածու Արտակ Մելիքյանն այդ պահին քվեարկում էր, նկատում է, որ քվեախցիկում երկու հոգի են, մոտենում և տեսնում է, որ հանձնաժողովի նախագահն է քաղաքացուն ուղղորդում: Այս պահին` 10:35-ի դրությամբ ահազանգ ունենք 8/53 ընտրատեղամասից,  որ […]

Գազանությունը հայերի ցեղասպանությունն է․ Վուպի Գոլդբերգ

ABC հեռուստաալիքի The View հաղորդման եթերում դերասանուհի և հեռուստահաղորդավար Վուպի Գոլդբերգը անդրադարձել է Սպիտակ տան մամլո քարտուղարի նոր տեղակալ Սառա Հաքաբի-Սանդերսի այն հայտարարության, որ ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի արարքը «գազանություն է»: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արդարադատության նախարության խորհրդով պաշտոնանկ է արել ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիին, ով մեղադրվում է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի