05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե շատ եք, չի նշանակում՝ ճիշտ եք. «Ելքը»՝ ՀՀԿ-ին

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը ԱԺ նիստին ներկայացրեց իր տեսլականը: Նա նշեց, որ լսելով թեկնածուների ելույթները նկատեց, որ միակ թեկնածուն է, որ փորձ չունի: Միաժամանակ նշեց, որ քաջածանոթ է ոլորտի խնդիրներին, թե աշխատանքի բերումով, թե Սահանադրական հանձնաժողովի անդամ լինելով: «Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված ինքս պատրաստվում եմ առավոտից երեկո աշխատել նախագծերի վրա, որպես իրավաբան ինձ այդ աշխատանքը հոգեհարազատ է, հաճելի է, թե նախագծի պրոցեսը ոնց է ստեղծվում ու ավարտում, փորձելու եմ հարթակ ստեղծել, որ յուրաքանչյուր կարծիքը քննարկված է լինելու, որի արդյուքնում է նախագիծը շահում»,-ասաց նա:

 ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հարցով դիմելով՝ հորդորեց այս ոլորտը չանտեսել: Նա նկատեց, թե չնայած թերագնահատում են, բայց իրենք իսկապես լավ են աշխատել: Թովմասյանը վստահեցրեց, որ ոլորտի նկատմամբ ուշադրությունը մեծ է լինելու, իսկ Մարգարիտ Եսայանին առաջարկեց, որ եթե ինքը ընտրվի, ինքը հենց այս հանձնաժողովում լինի. «Որպեսզի ջանասիրաբար այդ աշխատանքը կատարենք»,-ասաց նա:

«Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց. «Եթե շատ եք, դա չի նշանակում՝ ճիշտ եք, ինչպե՞ս եք պատրաստվում այս սկզբունքն ապահովել»: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն պատասխանեց, թե տարբեր առիթներով քննարկումեր են ունեցել, և երբևէ քաղաքական հայացքները նշանակություն չի ունեցել իր համար: «Դուք պետք է հաստատեք, հանձնաժողովում դուք կարող եք ապահովել այնպիսի քննարկում, որը չպետք է բխի կուսակցական, անձնական շահերից»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ