28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը հասկացավ ու մեկ ամիս հետո ավելի բարձր պաշտոն առաջարկեց. Հակոբ Բեգլարյան

«Վարչապետը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ գնումների հետ, և դրանից մեկ ամիս հետո ինձ ավելի բարձր պաշտոն առաջարկեց, որի համար ես իրենից շատ շնորհակալ եմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը, ով նախկինում պետական գնումների գործակալության ղեկավարն է եղել, իսկ դրանից հետո էլ նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ: Վերջինս ընդգծեց, որ ինքը կարող է ԱԺ-ում հաջող ներկայացվածություն ունենալ, քանի որ երկար տարիներ գնումների ոլորտում է աշխատել:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինքն ԱԺ ամբիոնից կբարձրաձայնի կոռուպցիոն խնդիրների մասին, Հ. Բեգլարյանն արձագանքեց. «Ես միայն իմ գլխի տերը չեմ, ես ֆրակցիայի անդամ եմ, բոլոր հարցերը կքննարկենք: Անպայման առաջ եմ քաշելու յուրաքանչյուր հարց, որը անհանգստացնում է մեր երկրի բնակիչներին»: Ճշտող հարցին, թե այդ դեպքում, եթե ֆրակցիան չցանկանա, ապա ինքը կլռի կոռուպցիոն երևույթների մասին, Բեգլարյանն ասաց. «Ոչ, բոլոր նեգատիվ երևույթների մասին բոլորս իրար հետ պետք է խոսենք»:

Բելգլարյանը նաև հրաժարվեց խոսել իր նախընտրական շտաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հարցին, եթե դա ընտրակաշառք չէր, ապա աշխատավարձ էր, ասաց. «Ոչ»: Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի խումբ անձինք խորընդոտել էին լրագրողների մուտքը Բեգլարյանի նախընտրական շտաբ, իսկ երբ լրագրողները ցուցակ և գումար էին հայտնաբերել, շտաբի աշխատակիցներն ասել էին, որ դա աշխատավարձի ցուցակ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ