10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Առհասարակ ինձ այս երկրում ոչինչ չի զարմացնում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի համար խորհրդարանական աշխատանքը նոր չէ, առաջին անգամը չէ, որ պատգամավոր է ընտրվել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տպավորիչ ոչինչ չի եղել այս մի քանի օրվա ընթացքում: «Չորս նստաշրջան եղել եմ, սա հինգերորդն է: Ոչ մի զարմանալի բան չկա, առհասարակ ինձ այս երկրում ոչինչ չի զարմացնում: Ամեն ինչ կյանքում տեսել եմ, սովորական աշխատանքային երևույթ է», – ասաց նա:

Սասուն Միքայելյանը դեռ չի շտապում գնահատականներ տալ ԱԺ նոր կազմին. «Ժամանակը ցույց կտա: Կերևա՝ ով ինչ գործունեություն է ԱԺ-ում ծավալելու»: Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀԿ-ի կողմից երեկ «Ելք» դաշինքի պատգամավորների հասցեին հնչեցրած քննադատություններին, Միքայելյանը նշեց. «Մենք որպես ընդդիմադիր ուժ մեր գործունեությունն ենք անելու և ամեն հարցում ակտիվ ենք լինելու: Ինչ կմերժվի, ինչ չի մերժվի, կտեսնենք: Բնական է, որ տարիների ընթացքում իրենք մեծամասնություն են կազմել: Երկիրը եթե այս վիճակին է հասել, իրենց օգնությամբ է հասել»:

Սասուն Միքայելյանն ընդգծեց՝ իրենք միշտ պատրաստ են հակադարձել: «Մենք միշտ պատրաստ ենք հակադարձել, դա երբևիցե չի ընկճում»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ