30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության և պաշտանության նախարարությունները մեկտեղում են ջանքերը

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային քննարկումների հիմնական առանցքը քաղաքացիական և զինվորական բժշկական ծառայությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելը և երկու գերատեսչության մոտեցումները ներդաշնակեցնելն էր։

Լևոն Ալթունյանը և Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե՛ բնակչության, թե՛ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։

Առողջապահության և պաշտպանության գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլև էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Անդրադարձ է եղել նաև զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։ Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը քննարկել են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնությանև սպասարկման ծավալների, հասանելիության և որակի բարելավման հնարավոր մեխանիզմները,համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել քննարկված հարցերի վերաբերյալխորքայինուսումնասիրություններ կատարել և սեղմ ժամկետներում զեկուցել արդյունքների մասին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ