18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատգամավորներն էլ պետք է իմանան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների  հրապարակումներին:  «Իրավացի եք, բոլոր պատգամավորներն այս բնագավառում անելիքներ ունենՙ հաշվի առնելով անվտանգության միջավայրը, մարտահրավերները»:

Կորյուն Նահապետյանն ասաց, որ պետք է այս ուղղությամբ քննարկումներ լինեն: «Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում են ՊՆ բնագավառին, ապա վերջին տարիներին ուրախությամբ պետք է նկատել, որ այս բանագավառի թափանցիկությունը մեծացել է, քան նախկինում եղել է: Իհարկե,  ԶԼՄ-ների հետ որոշակի աշխատանքներ տարվում են ՊՆ-ի կողմից, և ունենք ձեռքբերումներ, բայց քիչ չեն հրապարկումները, որոնք գաղտնիք են հրապարակում կամ վնաս կարող են հասցնել զինվորին կամ սահմանին»,-ասաց նա:

Միաժամանակ հանձնաժողովի նախագահի թեկնածուն նկատեց, թե այս խնդիրը ոչ միայն ԶԼՄ-ներում է, այլ ԱԺ-ում և հիշեցրեց, որ անցած տարի փակ քննարկում էր, և նույն օրը փակ քննարման ամբողջ տեղեկությունը տարածվել էր ԶԼՄ-ներով: «Պատգամավորները նույնպես պետք է իմանան հստակ, թե ինչպես պետք է աշխատեն մամուլի հետ: Մամուլի հետ անելիքներ ունենք, որ որևէ կերպով չսահմանափակելով՝ ուղղորդենք որ վնասող տեղեկություններ չտարածվի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ