Վարչապետն անդրադարձավ Արթիկի տարհանվածներին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս գիշեր Արթիկում բնակելի շենքի քարաթափման դեպքին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն տեղեկացրեց. «Տեղի է ունեցել քարաթափություն, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- վարչապետին դիմեց Լոքյանը: ԱԻ նախարար […]





































