02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որոշումն ընդունելու են ՀՀ իրավապահ մարմինները. փոխնախարարը՝ Human Rights Watch-ից (տեսանյութ)

«Միջազգային կառույցները չէ, որ պիտի որոշեն անձի մեղավորությունը, դեպքի առկայությունը, իրավապահ մարմինները նշել են, որ համապատասխան գոծը հարուցված է ու ընթանում է: Նաև կա անմեղության կանխավարկած ասվածը»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն՝ անդրադառնալով Human Rights Watch իրվապաշտպան կազմակերպության երեկվա հայտարարությանը:

Ըստ հայտարարության՝ իշխանությունները պարտավոր են «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության ընթացքում ենթադրյալ ծեծի մասին օպերատիվ, մանրակրկիտ ու արդյունավետ հետաքննություն  իրականացնել ու պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր պատասխանատու են դաժան վարվեցողության համար։ 

Հայտարարության մեջ նշված է, որ ամբաստանյալները հայտնել են կտրվածքների ու կապտուկների մասին, որոնք ստացել են ծեծի հետեւանքով, որը նրանց խոսքով, տեղի է ունեցել 2017-ի հունիսի 28-ին։

«Եթե անձը պատասխանատվության մեկ դեպքով չենթարկվի, դա շղթայական հետևանքներ է ունենալու»,-նկատեց փոխնախարարը: Վերջինս հավելեց, որ գործի վերաբերյալ որոշումն ընդունելու են ՀՀ իրավապահ մարմինները, ոչ թե միջազգայինները, բայց նրանց բարձրացրած հարցերին պատասխաններ են տրվելու:

Իսկ խոշտանգումների վերաբերյալ լուրերից խոսելով՝ փոխնախարարը վստահաբար  ասաց, որ բոլոր դեպքերում, երբ ՔԿՀ-ում գտնվող անձը բժշկական օգնության կարիք ունի,  ամեն ինչ անում են բուժօգնություն մատուցելու համար:

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 29-ին դատական լսումների ժամանակ ոստիկանը արգելել է դատապարտյալներից մեկին՝ Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել իր փաստաբանին։ Կյուրեղյանն ու մյուս մեղադրյալները բողոքել են այդ միջամտության դեմ ու մեղադրյալներն ու սպաները սկսել են վիճել։ Հետո ոստիկանությունը Կյուրեղյանին ու երկու այլ դատապարտյալների՝ Մխիթար Ավետիսյանին ու Սմբատ Բարսեղյանին հեռացրել է դատարանի դահլիճից։ Կյուրեղյանի, Ավետիսյանի ու մյուս երկու մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի ու Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտնել են, որ դրանից հետո ոստիկանությունը չորս մեղադրյալներին ծեծել է  դատարանի նկուղում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ