20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհանդուրժող լինի կոռուպցիայի նկատմամբ (տեսանյութ)

Կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագրում մի շարք բարեփոխումներ են ներառված արդարադատության ոլորտում: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր  «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթները: Նախ դատական համակարգի արդիականացումն է կարևորվում ու օրենսդրական փոփոխությունները՝ նոր Սահմանադրության համաձայն: Նաև որպես հիմնական գործիք նախանշվել է նորարարական լուծումների միջոցով արդարադատութան համակարգի նպատակաների հիմնական ապահովումը:

Փոխնախարարն ասաց, որ դատական համակարգում վերհանվել են մի շարք խնդիրներ, որոնց փորձելու են լուծում տալ սահմանադրական օրենքի միջոցով: «Ամենակարևորը՝ դատական համակարգում տարբեր ատյանների դատարանների համակարգը պետք է լինի հստակ տարանջատված ու բալանսավորված: Մենք թիրախավորել ենք դատավորների ու դատարանների ներքին անվտանգության երաշխիքները»,-հայտնեց Սուրեն Քրմոյանը:

Վերջինս ընդգծեց, որ էլեկտրոնային գործիքակազմն է ակտիվ կիրառվելու՝ որպես կոռուպցիոն ռիսկերի պակասեցում ապահովող, նաև անվճար իրավաբանական օգնությունը պիտի ապահովվի ավելի շատ անձանց:

«Քրեական պատիժների ոլորտում սկզբունքային ու կարևոր փոփոխություն է տեղի ունեցել»,-նկատեց փոխնախարարն, ապա շարունակեց, որ հիմնական թիրախը քրեակատակարողական համակարգի արդյունավետության բարձացումն է: Ըստ այդմ՝ նախարարությունը գտնում է, որ պետք է սոցիալական վերականգնողական ծրագրեր իրականացնի, որպեսզի անձին որպես լիարժեք անդամ վերադարձնի հասարակություն:  Ներդնելու են մասնագիտական վերապատրաստման ծրագիր, որպեսզի ազատվելուց հետո վերականգնման խնդիրն ավելի հեշտ լուծվի:

Ուշադրություն է դարձվում նաև ընդդիմադիրների, նաև նախագահի կողմից բարձրաձայնվա խնդրին՝ կալանքը խափանման միջոց ներառելուն: Միտում կա, որ մինչև 2020 թվականը դրա տեսակարար կշիռն էականորեն փոխվի, այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն:

Ըստ փոխնախարարի՝ կոռուպցիայի դեմ պայքարն է նաև թիրախներից մեկը: «Անհրաժեշտ է  իրականացնել անհանդուրժողականության  մթնոլորտի ձևավորման քաղաքականություն, յուրաքանչյուր քաղաքացի պետք է անհանդուրժող լինի կոռուպցիայի նկատմամբ: Ստեղծվելու է հակակոռուպցիոն մարմին»,-ասա նա:

Ընդլայնվելու է նաև հանրային կերպով հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, բիզնեսի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ