04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավազակային հարձակում Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ 2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով […]

Կաշառք ստանալու համար ոստիկանության աշխատակիցներ են կալանավորվել

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից […]

Ստվերի անձնագիր, կապույտ ուղի. ինչ է անելու ՊԵԿ-ը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:  Ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը: «Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը: Քննարկվել […]

Կասկածները փարատվեցին

«Ուզում  եմ բոլոր կասկածները փարատել.  Միհրան Հարությունյանը որևէ կապ չունի կրակոցների միջադեպի հետ», –  անդրադառնալով ըմբիշ Միհրան Հարությունյանի անվան հետ կապվող միջադեպին՝  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  հայտարարեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: «Ռուսական կայքերը գրեցին՝  իբր Օլիմպիական խաղերի մեր արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը ինչ-որ կրակոցների հետ կապված միջադեպի մասնակից […]

Անտառային սարսափելի հրդեհները 62 մարդու կյանք են խլել /տեսանյութ/

Պորտուգալիայում անտառային հզոր հրդեհների հետեւանքով 62 հոգի է մահացել։ Նրանք մեծամասնությունը մահացել է մեքենաներում՝ փորձելով անցնել կրակների միջով։ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ հրդեհի պատճառով մի քանի գյուղեր ամբողջովին մեկուսացել ու շրջափակման մեջ են հայտնվել։ Դեպքի վայրում աշխատում են երկրի բոլոր փրկարար ուժերը, սակայն դրանք միեւնույնն է չեն բավականացնում։ Սա Պորտուգալիայում վերջին տասը […]

«Թբիլիսիի միջադեպի հետ կապված՝ դիմել ենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա»

  «Թբիլիսիում տեղի ուենցած միջադեպից հետո հայկական մի քանի լրատվականներում սխալ տեղեկություններ տարածվեցին, ինչը բավականին տհաճ էր: Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում մրցում էր վրացի ըմբիշի հետ, ով այնքան էլ ճանաչում չունի, միջազգային մրցումների մասնակից է, բայց դասակարգումով շատ հետ է մնում Ալեքսանյանից ու այդ ըմբիշի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին: Մրցման 5 րոպե 16-րդ […]

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկուն

Հունիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդպել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային Ժողովի ընտրությունները, ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանը ուղղված քայլերի անհրաժեշտությունը եւ այդ ենթատեքստում Հայաստան-ԵՄ հետագա համագորածակցությանը եւ անելիքներին վերաբերվող հարցեր:

«Հայ երեխաները ընթերցասեր են» /տեսանյութ/

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա ծրագիրը նախատեսված է հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը: Վերջինս ուրախությամբ շեշտեց, որ հայ փոքրիկները կարդում են ոչ միայն  հայ, այլև արտասահմանյան գրականություն: Հայ երեխաները, ըստ «Զանգակ» հրատարակչության աշխատակիցների, ընթերցասեր են ու չեն խուսափում […]

Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ բանաձևը

Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակից բանաձև Մենք` 2017 թվականի հունիսի 16-18-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը, Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը, Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը […]

Ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից: Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։ Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։ Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի