14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ասիական զարգացման բանկը շահագրգիռ է աջակցելու Հայաստանին նախագծերի իրականացման և վերահսկման գործում

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին` ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, որոնցից են՝ (Մ-6) Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգումը և «Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագիրը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ընթացիկ նախագծերին առնչվող խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկվեցին դրանց լուծման տարբերակները, որակի և ժամկետների խիստ պահպանման հարցը:

Նախարարն առաջարկել է շինարարական աշխատանքներին վերաբերող օրակարգային հարցերին լուծումներ գտնել համատեղ այցելություններով ու գործնական քննարկումներով:

Թոմաս Հերցը ևս երկկողմ համագործակցության պատրաստակամություն  է հայտնել` նշելով, որ իրենք ևս շահագրգիռ են աջակցելու նախագծերի իրականացման և վերահսկման գործում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ