Տեսախցիկներն արձանագրել են ավտոմեքենայի հայելին գողանալու դրվագը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի կողային հայելիները գողացած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 3-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, Երևան քաղաքի բակերից մեկում կայանված ավտոմեքենայից հափշտակել են կողային հայելին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական […]