«Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլ նաև ռամզական փորձագետներ է ուղարկում»
«Հայկական կողմը պետք է ավելի կոշտ լինի, քանի որ Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլ նաև ռազմական փորձագետներ է ուղարկում»,-այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Իգիթյանը նկատեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը արդյունավետ չի կարողանում օգտագործել զենքը, և Ռուսաստանը շտկելու համար Ադրբեջանի կասկածները, թե զենքը ասված հզորությունը չունի, լրացուցիչ ռազմական փորձագետներ է ուղարկում:
«Այստեղ լուրջ մտավախություններ և անելիքներ կան, չպետք է զուսպ և ամաչելով խոսել Ռուսաստանի հետ այդ զենքի վաճառքի մասին»,-նշեց Իգիթյանը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ բոլորի համար հասկանալի է, որ նկրտումներ ունի Ադրբեջանը, քանի որ ամենաբարձր չինովնիկների մակարդակով հայտարարվում է այդ մասին:
«Գրեթե բոլորը խոսում են պատերազմական գրոծողությունների մասին, թեև ոչ լայնածավալ, այլ հայկական կողմին հյուծելու նպատակ հետապնդող գործողությունների մասին, ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարման համակարգը պետք է վերափոխվի»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի քաղաքականությունը պետք է ներդաշնակեցվի առկա մարտահրավերիներին, իսկ մարտահրավերները հիբրիդային պատրեազմին հավասարազոր են:
«Մենք հասկանում ենք, որ այս աշխարհագրական տեղում կուտակվում է զենք, զինամթերք, միշտ վտանգներով լի է: Երբ Ռուսաստանը ասում է բալանսը պահովում է, բայց շարունակվում է զինտեխնիկայի ձեռքբերման մրցավազքը, ապա հասկանում ենք, որ դա լավ բան չէ»,-ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ Հայաստանի դեմ լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ չեն միաձայն որոշում կայացնել Ադրբեջանին զսպելու համար և իր կարծիքով քաղաքական հայտարարություններից այն կողմ դրանք չեն անցնի: