Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել աղբամանների տեղադրման վայրերը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է աղբամանների տեղադրման վայրերի վերաբերյալ համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին: Այս ուղղությամբ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և օպերատիվ շտաբին հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված հասցեներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել: «Պարբերաբար բողոքներ ենք ստանում մեր բնակիչներից, որ այս կամ այն հասցեում […]





































